ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում և Վրաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը, Հարավային Կովկասի գրասենյակի աշխատակից Գուստաֆ Ուինստրանդը, ինչպես նաև Արեւելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի աշխատակից Մարտին Ֆրիդրիկսոնը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցեր՝ ընդգծելով Օմբուդսմանի հաստատության կարևորությունն այս ոլորտում: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են երեխաների իրավունքների պաշտպանության, փակ հաստատություններում խոշտանգման և վատ վերաբերմունքի կանխարգելման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք հարցերի:
Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց համագործակցությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ավելի ընդլայնել այն և դարձնել շարունակական:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...