ՀՀ և Դանիայի խորհրդարանների խոսնակներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրների
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18–ին հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի (Սոցիալ-դեմկրատական կուսակցություն) հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ խորհրդարանի առաջին փոխխոսնակ Կարեն Էլլեմանը (Լիբերալ կուսակցություն) եւ փոխխոսնակ Յենս Ռոդեն (Դանիայի Սոցիալ-Լիբերալ կուսակցություն)։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, դանիական կողմի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է անկախությունից ի վեր ՀՀ անցած ճանապարհը եւ Թավշյա հեղափոխությունից ու 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած փոփոխությունները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից որդեգրած ժողովրդավարական, հատկապես, դատաիրվական ոլորտում փոփոխությունների օրակարգին։ «Քննարկվել է Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումների շուրջ եւրոպական տարբեր կառույցների հետ համագործակցության շրջանակը։ Դանիայի խորհրդարանի խոսնակը պատրաստակամություն է հայտնել սատարելու Հայաստանի խորհրդարանին՝ ժողովրդավարական ձեռքբերումները բոլոր բնագավառներում կոնսոլիդացնելու գործում։
Արարատ Միրզոյանը հատուկ ընդգծել է, որ նման մակարդակով սա ՀՀ Ազգային ժողովի առաջին պաշտոնական այցն է Դանիայի Թագավորություն՝ խորհրդարանի խոսնակի մակարդակով, եւ հույս հայտնել, որ նոր հնարավորություններ կբացվեն երկու օրենսդիր մարմինների միջեւ փորձի փոխանակման եւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում սերտ փոխգործակցության։ Ափսոսանք հայտնելով, որ դանիական խորհրդարանում գոյություն չունի բարեկամական խմբեր ձեւավորելու ավանդույթ, կողմերը հույս են հայտնել, որ փոխշահավետ համագործակցության արդյունավետ հարթակ կարող են հանդիսանալ խորհրդարանական համապատասխան հանձնաժողովների միջեւ համատեղ հանդիպումների եւ քննարկումների կազմակերպումը, փոխադարձ այցերը եւ մշտական շփումը տարբեր խորհրդարանական խմբակցությունների միջեւ։
Արարատ Միրզոյանն իր երախտիքի խոսքն է հայտնել Դանիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վարվերացնելու եւ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարությանը պաշտոնապես տեղեկացնելու համար։ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դանիական կողմը կաջակցի Հայաստանի իշխանություններին ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։
Դանիայի խորհրդարանի խոսնակի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական օրակարգի հարցեր, այդ թվում՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի եւ Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացները, խոսել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ՝ որպես Հայաստանում ընթացող դատաիրավական, տնտեսական բարեփոխումների հաջողության հասնելու գրավական։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների լայն շրջանակին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Ազգային ժողովի նախագահի ղեկավարած պատվիրակության անդամները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը եւ Հայաստանի մոտեցումները բացառապես խաղաղ ճանապարհով դրա հանգուցալուծման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...