ՀՀԿ-ի երիտասարդները միջոցառում են անցկացրել «Հաղթանակ» զբոսայգում. Իրականացրել են մոմավառություն
Սույն թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց միջոցառում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին:
«Սա մեր բոլորիս հաղթանակն է և մենք մեծ հպարտությամբ հիշում ենք հայ ժողովրդի անուրանալի դերակատուրումը այդ հերոսական հաղթանակի կերտման գործում։ Չմոռանանք, որ հայ ժողովուրդը Մեծ Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություններին՝ Խորհրդային Միության հանրապետությունների շարքում ըստ բնակչության թվի ունենալով ամենաշատ մասնակիցները՝ Խորհրդային Հայաստանի բնակչության շուրջ 20%-ը: Ավելի քան 70.000 հայեր պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 107-ը՝ ստացել են Խորհրդային Միության հերոսի, 64-ը՝ գեներալի և 5-ը՝ մարշալի կոչում: Նշեմ, որ այսօր զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ Հերոս Համազասպ Բաբաջանյանի ծննդյան օրն է», - ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Միջոցառումն անցկացվել է «Հաղթանակ» զբոսայգում՝ Անմար կրակի մոտ։ Երիտասարդներն, իրենց ձեռքերում պահելով «ԽՍՀՄ Հերոս» և «Փառքի համար» շքանշանի բոլոր երեք աստիճանի ասպետների լուսանկարները, իրականացրել են մոմավառություն։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան