Գերմանական հայտնի օրաթերթը հոդված է հրապարակել Արմեն Սարգսյանի մյունխենյան ելույթի մասին
Գերմանական «Զյուդդոյչե ցայթունգը» /Süddeutsche Zeitung/ հայտնի օրաթերթը 2020 թ․ Մյունխենի անվտանգության համաժողովի վերաբերյալ իր վերլուծական հոդվածի համար որպես առանցք ընտրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ քվանտային քաղաքականության մասին բանախոսությանը: «Անվտանգության համաժողովը ցույց տվեց, որ դասական տրամաբանությամբ հնարավոր չէ աշխարհում կատարվողը մեկնաբանել, բարեբախտաբար կա Հայաստանի նախագահ Սարգսյանը, որը ֆիզիկոս է»,- գրում է «Զյուդդոյչե ցայթունգի» հոդվածագիր Շտեֆան Կորնելիուսը:
Նա դրականորեն ընդգծվում է այն փաստը, որ մյունխենյան համաժողովի շրջանակներում, ի թիվս մնացյալ քաղաքական գործիչների ելույթների, որոնք խոսում էին անվտանգության քաղաքականության խնդիրներից, ներկայիս աշխարհի անվտանգության ճարտարապետության տարբեր խութերից, Արմեն Սարգսյանը յուրահատուկ մոտեցումով մեկնաբանություններ է տվել այդ թեմայի շուրջ:
Հոդվածագիրը նշում է, որ հարցին անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իր լայնածավալ ելույթում՝ հատուկ շեշտադրելով, որ եվրոպական անվտանգությունը ներկայումս այդքան էլ կայուն և վստահելի չէ։ Վերլուծաբանի խոսքով՝ այս ամենի ֆոնին հետաքրքրական էր Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը՝ կառուցված քվանտային քաղաքականության վրա։ Ելույթում հաշվի էին առնված նրա՝ ֆիզիկոսի փորձառությունը և գիտելիքները։ «Նա հանդես եկավ այնպիսի ոճով, որ ցանկանում է կարգուկանոն մտցնել աշխարհում և այդ ուղղությամբ նախատեսում է համապատասխան գործիքակազմ ունենալ»:
Արմեն Սարգսյանի մոտեցմամբ՝ ինչպես քվանտային ֆիզիկան է փոխարինել դասական մեխանիկային, այնպես էլ քվանտային քաղաքականությունը պետք է փոխարինի դասական քաղաքականությանը: Նշելով, որ դասական տրամաբանությամբ այլևս անհնար է մեկնաբանել երևույթները՝ Հայաստանի նախագահն ասել է, որ Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությունը ևս պետք է հասկանալ այս համատեքստում, երբ էներգիայով լիցքավորված տարրերի համադրումը հանգեցրեց միջուկային մեծ ռեակցիայի, որն անվանվեց հեղափոխություն:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...