Շիրակի մարզում մեքենան 25 մետր գլորվել է ձորը. 4 ուղեւոր հոսպիտալացվել է (ֆոտո)
Փետրվարի 21-ին, ժամը 23:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքրաշեն-Թորոսգյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Սարգիս Ղ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները (Անի Ա., ծնված 1990 թ., Միասնիկ Վ., ծնված 1991 թ., Վարդգես Վ., ծնված 1992 թ. և Սուսաննա Ա., ծնված 1997 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երևեկելի հատված:
.jpg)
.jpg)




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան