«Այո»-ի շոուն սկսվեց Մոնումենտով
Հայաստանի ներկայիս իշխանությունները հասարակական տրամադրությունների վրա ազդելու ոչ օրիգինալ, բայց սեփական ճանապարհ են ընտրել: Ցանկացած պահի, երբ ակնհայտ է դառնում վարկանիշի էական նվազումը, էլ չենք խոսում որևէ ընտրական գործընթացի կամ կարևոր հարցի «անցկացման» մասին, իշխանությունները հեղինակում են մի նոր շոու, որը հանրության որոշակի հատվածի կպահի էյֆորիկ տրամադրության մեջ:
Ո՛չ աշխատանքի արդյունավետությունը, ո՛չ իրական, շոշափելի արդյունքները փաստացի առաջնային չեն դառնում: Կարևորը «տեսարան» լինի՝ նախկինների հավերժական թեմայով, մի քիչ «ասֆալտին փռելով», մի քիչ «պատերին ծեփելով», մի քիչ «դուրսպրծուկային» կարգի գնահատականներով և այլն:
Հասկանալի է, որ առաջիկա հանրաքվեն էլ նման «տեսարանների» պակաս չի ունենալու, միայն հետաքրքիր էր, թե ինչպես են սկսելու քարոզչությունը: Իսկ քարոզչական շոուի մեկնարկը փաստացի տրվեց «Մոնումենտի թեմայով»:
Բայց, ինչպես ասում են, «սրանք դեռ ծաղիկներն են»: Այնպես որ, մեր հանրությունը կարող է պատրաստ լինել, որ մինչև ապրիլի 5-ը նման շոուների պակաս չենք ունենալու. գուցե ոչ ամենօրյա ռեժիմով, բայց պարբերաբար կտեսնենք: Ուրեմն, պարզապես մնում է միայն նյարդերն ամուր պահել...




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...