Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Հասարակություն

«Ավելի լավ է զգուշավորության չափն անցնել, քան հետո կրակն ընկնել համաճարակի ձեռքը»

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Սա Կարապետ Ռուբինյանի գրառումն է: Որոշեցի կիսվել, քանի որ առաջարկի հետ լիովին հանաձայն եմ:

Սա այն դեպքն է, երբ պետք է կտրուկ, համարժեքից էլ խիստ, միջոցներ ձեռնարկել։ Ավելի լավ է զգուշավորության չափն անցնել, քան հետո կրակն ընկնել համաճարակի ձեքը։
Չինական միլիոնանոց Սուանչեն քաղաքում, որտեղից հիմա գրում եմ, ընդամենը 6 վարակման դեպք է արձանագրվել ու դրանցից 4-ն արդեն առողջացել են։ Այս թվերը մի 10 օր կլինի չեն փոխվում։ Այնուամենայնիվ "մեռյալ փակ քաղաքի" կարանտինային ռեժիմը պահպանվում է։ Տրանսպորտը, նեռարյալ տաքսիները, չի աշխատում, կենսական նշանակություն չունեցող հիմնարկ-ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները փակ են։ Քաղաքի, ի սկզբանե որպես փակ և պահակային հսկողության տակ կառուցված թաղերում մուտքն ու ելքը նույնպես վերահսկվում է։ Չինացիներին ասել են դիմակ կրեք ու նրանք կրում են, ասել են տանից դուրս մի եկեք ու նրանք դուրս չեն գալիս, նույնիսկ շենքերի բակերն են ամայի։
Ակներև է, որ Չինաստանի ամբողջատիրական ռեժիմի պայմաններում շատ ավելի հեշտ է խիստ կարանտինի միջոցով համաճարակի դեմն առնելը, ինչը և արվում է։ Ես չեմ պատկերացնում ոնց կարելի կլինի մեր քաղաքներում նման խիստ կարանտին իրականացնել։ Ավելի հեշտ ու էժան կլինի Հայստան մուտքն արգելափակելը։
Իրանում բռնկման դեպքի հետ կապված, ՀՀ իշխանություններին առաջարկում եմ`
- ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը։
- Փակել Մեղրիի անցակետը` բացառությամբ Իրան վերադարձող իրենց քաղաքացիների համար և Հայաստան վերադարձող մեր քաղաքացիների համար։
- Մեղրիի կամ Ագարակի տարածքում շտապ առանձնացնել կարանտինային տարածք, որտեղ մարդկային նորմալ պայմաններում, բուժհսկողությամբ, սնունդով ու կապի բոլոր միջոցներով ապահովված, առնվազն 2 շաբաթ, կարանտին կանցնեն Իրանից ժամանած մեր քաղաքացիները։
- Շտապ կազմել վերջին 24 օրում Իրանից Հայաստան մուտք գործած մարդկանց ցուցակ և վերցնել բոլորին բուժ հսկողության տակ։
- Հեռուստատեսությամբ և կապի այլ միջոցներով ամենօրյա հիշեցումներ անել բնակչությանը` հակահամաճարակային անձնական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության ու ձևերի վերաբերյալ»։