«Ադրբեջանական բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի». Բաքուն պատասխանել է Դավիթ Տոնոյանին
Աշխարհում չկա այնպիսի պետություն, որի բանակը պատրաստվի խաղաղության: Խնդիր է դրված պատրաստվել պատերազմի, այլ ոչ թե խաղաղության: Այդ մասին, ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլըն, փոխանցում է minval.az-ը:
«Բանակի գործառույթն անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ երկրի անվտանգության ու պաշտպանության ապահովումն է, որը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը:
Ըստ նրա, եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «հայ զինվորները պետք է անհապաղ լքեն ադրբեջանական հողերը»:
Նա նշել է, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ ադրբեջանական բանակը խաղաղության մասին կարող է մտածել «միայն օկուպացված տարածքներն ազատագրելուց հետո»:
«Ներկայիս պայմաններում ադրբեջանական բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի»,- ասել է Դարգյախլըն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Եռաբլուրում պատասխանելով լրագրողի՝ Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների մասին հարցին, նշել էր. «Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակին խաղաղության»:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային