Ես անձամբ կկտրեմ սեփական ձեռքերս, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երաշխավորեց, որ, անկախ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց փետրվարի 25-ին հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի կազմակերպած դրամահավաքի ընթացքում:
«Մենք հույս ունենք, որ հանրաքվեի արդյունքներով «Այո»-ն կհաղթի, հանուն սրա գործադրելու ենք մեր լավագույն ջանքերը, անելու ենք մեզնից կախված ամեն ինչ: Կարող եմ երաշխավորել, թե ով է լինելու հանրաքվեի արդյունքում հաղթողի դերում: Այդ հանրաքվեում, անկախ արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացին: Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա: Ես անձամբ կկտրեմ սեփական ձեռքերս, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտնեց, որ ինտենսիվ մասնակցելու է հանրաքվեի քարոզարշավին:
«Առաջիկայում շատ ինտենսիվ քարոզարշավ ենք սկսելու: Ինքս անձամբ մասնակցելու եմ քարոզարշավին: Քարոզչական հանդիպումներ եմ ունենալու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում: Սա լինելու է շատ կարևոր խոսակցություն, որը լինելու է ոչ միայն մեր կողմից առաջարկվող Սահմանադրության փոփոխության տեքստի, այլև ենթատեքստի մասին»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ քարոզարշավի ընթացքում խոսվելու է նաև Արցախը հանձնողների ու չհանձնողների, հայրենիքը սիրելու ու չսիրելու, թալանածների ու չթալանածների մասին:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...