Վաղարշապատի ոստիկաններն իրականացրել են «Մի՛ պահիր ապօրինի զենք» օպերացիան. կան բերման ենթարկվածներ
Երեկ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հերթական՝ զենքի հայտնաբերման օպերացիա են իրականացրել Արմավիրի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով Էջմիածին քաղաքում կանգնեցրել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 27-ամյա Էրիկ Բ.-ի վարած Lada մակնիշի 51 VV 007 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երբ քրեական հետախույզները կանգնեցրել են ավտոմեքենան, նրա ուղևոր, Էջմիածին քաղաքի բնակիչ, 25-ամյա Արթուր Ա.-ն, իջնելով ավտոմեքենայից, վերնաշապիկի աջ գրպանից հանել և նետել է իր մոտ եղած ինքնաշեն ատրճանակը և այդ ամենին ականատես են եղել օպերացիայի մասնակիցները:
Ոստիկանները, երբ արձանագրել են այդ ամենը, Արթուր Ա.-ն հայտնել է, որ հայտնաբերված զենքը պատկանում է իրեն, որից հետո վարորդն ու ուղևորը նշված ավտոմեքենայով բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, անյուհետև բաց են թողնվել:
Փաստի առիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք և ընթերականների ներկայությամբ կնիքվել է, իսկ ատրճանակն էլ ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կրել է «Մի՛ պահիր ապօրինի զենք» անվանումը:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան