Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Հասարակություն

Մահացել է Երևանի կոնյակի գործարանի նախկին տնօրենը. Հրանտ Բագրատյանի գրառումը

Նախօրեին երեկոյան Ֆրանսիայում 74 տարեկանում մահացել է Պիեռ Լառեչը՝ Երևանի կոնյակի գործարանի 1998-2005թթ նախագահն ու գլխավոր տնօրենը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Պիեռը Հայաստանի և Արցախի մեծագույն բարեկամն էր։ Արժանացել էր պետական պարգևների ու շքանշանների։ Նրա ամենակարևոր գործը կոնյակագործության ասպարեզում հայկական կոնյակի իդենտիֆիկացումն էր։ Նրա գլխավորությամբ հանճարեղ որոշում ընդունվեց հայկական կոնյակի ստանդարտ ընդունելու մասին։

Մենք հրաժարվեցինք խորհրդային ГОСТ-13471 ստանդարտից, սահմանեցինք մերը առ այն, որ հայկական կոնյակ է այն ալկոհոլը, որը ստացված է հայկական խաղողից և շշալցված է Հայաստանում։

Այս քայլի շնորհիվ ՌԴ-ում, Ուկրաինայում հայկական կոնյակի անվան տակ արտադրվող ֆալշը 1-2 շաբաթում շուկայից դուրս մղվեց։ Կանաչ ճանապարհ բացվեց ոչ միայն ԵԿԳ, այլև ՀՀ-ում գտնվող մյուս կոնյակի գործարանների արտադրանքի համար։ 1999-2005 թթ ԵԿԳ կոնյակի արտահանման ծավալներն աճեցին 4.5 անգամ (1 մլն լիտրից 4.7), գործարանը 1.5 մլն դոլար վնասից ստացավ 25 մլն դոլար շահույթ, միջին աշխատավարձը գործարանում աճեց 7 անգամ։ ԵԿԳ-ն ՀՀ-ում առաջիններից էր, որ բոլոր աշխատողների համար մտցրեց բժշկական ապահովագրություն։ Այդ քաղաքականությունից մեծապես շահեցին բոլոր կոնյակի գործարանները։ Նրանց վաճառքները ՌԴ-ում կտրուկ ավելացան։ Շուտով, սակայն, ագահությունը մեզ խեղդեց։ 2012-ի կոնյակի մասին նոր անկապ օրենսդրությամբ թույլատրվեց կոնյակին խառնել որոշակի քանակի սպիրտ։ Ամեն ինչ սկսեց վարի գնալ։ Շատ գործարաններ (բացառությամբ 1-2-ի) սկսեցին խաղողից ստացված դիստիլյատի փոխարեն ռեկտիֆիկատ շշալցնել՝ գույն տալով։ Կա կարճ էֆֆեկտ։ Բայց ի՞նչքան կարելի է սպառողին խաբել։ Մինչև կյանքի վերջին օրը Լառեչը պայքարում էր սրա դեմ։ Ասում էր, անարդար արտադրողների ու կառավարության որոշ անդամների անշնորհք վարվելակերպի պատճառով հայկական կոնյակը կորցնելու է իր իդենտիկությունը։ Օրվա իրադարձություններն, ավաղ, դրա վկայությունն են։ Գնաս բարով սիրելի ընկեր»,– գրել է նա։