Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Հասարակություն

Հայտնի են չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի հանգամանքներն ու իրական մեղավորը

Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Իսակովի պողոտայում չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մի շարք հանգամանքներ, ավտոպատահարի իրական մեղավորը:

 

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի ռեստորաններից մեկում մասնակցել է խնջույքի և գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, օգտվելով այն հանգամանքից, որ խնջույքի մասնակիցներից մեկի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը գտնվում է գործի դրված վիճակում և վերահսկողությունից դուրս, առանց ավտոմեքենայի սեփականատիրոջ իմացության և թույլտվության, իր ծանոթի հետ նստել է ռեստորանի դիմաց կայանված նշված ավտոմեքենայի ղեկին, իսկ իր ծանոթը՝ ավտոմեքենայի կողքի նստատեղին, և այն վարել Ծովակալ Իսակով պողոտայով թույլատրելի արագությունը գերազանցող շուրջ 105կմ/ժամ արագությամբ, որի ընթացքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել պողոտայի միջնամասում առկա բաժանարար բետոնե պատնեշին, ապա՝ դուրս եկել հանդիպակաց ուղեմաս և ընդհարվել հանդիպակաց ուղեմասով ընթացող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, ինչն անզգուշությամբ առաջացրել է չորս մարդու՝ իր հետ նույն ավտոմեքենայում գտնվող ուղևորի և վթարին մասնակից «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի, վերջինիս երկու ուղևորների մահը:

Նախաքննության ընթացքում նշված անձը, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, կատարելով սուտ մատնություն, վարույթն իրականացնող մարմնին հայտնել էր, թե, իբր, տեղի ունեցած ավտովթարի ժամանակ ավտոմեքենան վարել է ավտոպատահարի պատճառով մահացած իր ծանոթը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ապացուցվել է նրա կատարած սուտ մատնությունը և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասով, 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասով և 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: