Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Հասարակություն

Ստեփանավանում կանխվել է 35-ամյա տղամարդու ինքնահրկիզման փորձը

Երեկ՝ փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի սկզբնամասում՝ «Ստեփան Շահումյանի» արձանի մոտ, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները ծառայություն կատարելիս նկատել են, որ մի քաղաքացի հրկիզված վիճակում աղաղակում է և վազում այս ու այն կողմ:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության ծառայողները մոտեցել են այդ քաղաքացուն, ով ակնհայտ ոչ սթափ վիճակում կամրջի եզրին հագից հանելով այրվող տաբատը, մարմնի կիսով չափ անցել է կամրջի եզրային մետաղե արգելապատնեշը՝ կանգնելով վտանգավոր եզրագծի վրա և ձեռքին գտնվող բենզինով լի պլաստմասե տարայով փորձել է նորից իր վրա բենզին լցնել՝ սպառնալով, որ այդ վիճակով կամրջից ցած է նետվելու:

Կայքի տեղեկութուններով՝ ոստիկանները արագ կողմնորոշվելով՝ օպերատիվորեն արձագանքել ու անմիջապես բռնել են նրան և կանխել ինքնասպանության փորձը, որից հետո օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից փրկված քաղաքացին Ստեփանավան քաղաքի բնակիչ, 35-ամյա Ա. Կ.-ն է, ով 2018 թ.-ի հունիսից հաշվառված է «Ստեփանավան» Բ/Կ-ի հոգեբուժական կաբինետում, որպես հոգեկան հիվանդ՝ «բնավորության գծերի շեշտվածություն, ցնորազառանցանքային համախտանիշ» ախտորոշմամբ: