Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Մարտի 1-ին որոշ փողոցներ փակ են լինելու (տեսանյութ)

 

Մարտի 1-ին կայանալիք երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար նույն օրը՝ ժամը 11․00-ից երկկողմանի արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝ Թումանյան փողոցում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի հրապարակ ուղղությամբ և Բեյրութի փողոցում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ 

Ժամը 17․00-ից արգելվելու է երթևեկությունը Թումանյան փողոցում՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Տերյան փողոցում՝ Տերյան փողոց-Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ և Տերյան-Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց-Սայաթ Նովա պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկինի-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Սախարովի հրապարակ, Արամի փողոցում՝ Արամի-Նալբանդյան փողոցների խաչմերուկից դեպի Արամի-Աբովյան փողոցների խաչմերուկ, Հանրապետության հրապարակում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Խորենացու փողոցում՝ Խորենացու-Զաքիյան փողոցների խաչմերուկից Շահումյանի հրապարակ, Խորենացի-Իտալիայի փողոցների խաչմերուկից դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան-Բեյրութի փողոցների խաչմերուկ, Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Կրկեսի խաչմերուկից Մյասնիկյանի արձան ուղղությամբ և Գրիգոր Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Մյասնիկյանի արձանի ուղղությամբ և Արգիշտի փողոցը՝ Արգիշտի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Մյասնիկյանի արձանի ուղղությամբ։