Ո՞ւմ է այսօր հարստացնում արագաչափերի բիզնեսը
Մինչ Թավշյա հեղափոխության հաղթանակը՝ ընդդիմադիրներն ամեն կերպ համոզում էին հանրությանը, որ այսպես կոչված արագաչափերի բիզնեսը պատկանում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին: Հեղափոխությունից հետո, սակայն, ճանապարահային ոստիկանությունում հրաժարվել են մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ արագաչափ սարքերն ու տեսախցիկները պատկանում են Սաշիկ Սարգսյանին: Չնայած, որ վերջինիս անվան հետ կապվող «Սեքյուրիթի Դրիմի» տնօրինությանը փռեցին ասֆալտին, այս ընկերությունը շարունակում է գործել և ստանալ շահույթ: Պետռեգիստրում այս ընկերության սեփականատերն, իհարկե, այլ անձ է:

«Սեքյուրիթի Դրիմի» հետ մեկտեղ շուկայում գործում է «Էլիպս» ընկերությունը:

Թեև այս ընկերությունները հանդիսանում են շուկայում գերիշխող դիրք ունեցող, քաղաքում արագաչափերի հավատարմագրային կառավարումը հանձնված է հենց նրանց, սակայն շուկայում առկա են նաև այլ ընկերություններ, որոնք թերևս փորձում են մրցակցություն կազմել վերոնշյալներին: Այդպիսի ընկերություններից մեկը՝ «Գրիման» ՍՊԸ-ն է, որի գլխավոր հաշվապահ է ժամանակին եղել «Իմ Քայլը» խմբակցության անդամ Եղիշե Սողոմոնյանը:

Մյուս ընկերությունը «Դեվելոփ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է, որը, պետռեգիստրի համաձայն, գրանցված է Արտակ Հովհաննիսյանի անունով:

Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը նոր է գրանցվել, արդեն իսկ հասցրել է մի շարք տենդեռներ շահել:

Շուկայում գործում է նաև «Էլկոմպ» ընկերությունը, որի բաժնեմասի 50 տոկոսը պատկանում է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանի կնոջը՝ Ռոզա Կարապետյանին: 2019 թվականի փետրվարի 4-ին 50 տոկոսով Արշակ Կարապետյանի կնոջը պատկանող ընկերությունը ՀՀ ՊՆ-ի հետ կնքում է մատակարարման չորս պայմանագիր: Սակայն, դրանով այս ընկերության շահած տենդեռները չեն սահմանափակվում:






















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...