Գոնե հիմա պետք է ձեռնարկել հրատապ միջոցներ, որպեսզի վարակը չտարածվի․ Արման Աբովյան
Գոնե հիմա պետք է մի քիչ դուրս գալ քաղաքական աբսուրդի դաշտից և ձեռնարկել հրատապ միջոցներ, որպեսզի վարակը չտարածվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Երբ մենք ճղում էինք մեզ մեջտեղից`ասելով, որ կորոնավիրուսի ներթափանցման վտանգ կա, իշխանությունն ասում էր, որ ամեն ինչ լավ է, ու լրացուցիչ քայլերի կարիք չկա և առհասարակ կորոնավիրուսի «շուխուռը» հատուկ ներգցվում է հայկական տեղեկատվական դաշտ` ոմանց քաղաքական շահերից ելնելով։ Այսպիսի ապուշ և վտանգավոր մտքեր լսել եմ այս օրերին բազմիցս, բայց կարծում էի, որ գոնե հիմա պետք է մի քիչ դուրս գալ քաղաքական աբսուրդի դաշտից և ձեռնարկել հրատապ միջոցներ, որպեսզի վարակը չտարածվի։
Պարտադիր պետք է կոշտ քայլերով կանխել դեղորայքի և հակավարակային հիգիենայի պարագաների (օրինակ, բժշկական դիմակների) կտրուկ թանկացումը և պարտադիր պատժել նրանց, ովքեր օգտվելով խուճապից թանկացնում են դեղորայքը և բժշկական դիմակները:
Հերիք է արդեն տարվել անիմաստ քաղաքական գզվրտոցներով, ժամն է` օր առաջ լուրջ վերաբերել վարակի տարածման վտանգին։
Համոզված եմ, որ եթե լինի պաշտոնական տեղեկության պակաս, ապա խուճապն ավելի կտարածվի, այդ իսկ պատճառով, կոչ եմ անում պատկան մարմիններին` չալարել և հնարավորինս օպերատիվ տեղեկացնել քաղաքացիներին կանխարգելիչ քայլերի մասին»,-նշել է նա։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...