Աշխարհահռչակ Discovery ընկերության և Գագիկ Ծառուկյանի գործակցությունը Հայաստանի համար աննախադեպ PR կապահովի
Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելու կարևորությունը, տուրիզմի զարգացումը մեր երկրի ոչ պակաս կարևոր հիմնախնդիրներից մեկն է, որի մասին բազմիցս բարձրաձայնել է ԲՀԿ առաջնորդ և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հենվելով թե՛ այս մտքի, և թե՛ Ծառուկյանի բամզամյա հայրենանվեր գործունեության, և թե սպորտում ունեցած խոշորամասշտաբ ավանդի վրա, աշխարհահռչակ Discovery Group մեդիա ընկերության փոխնախագահ Սաշա Լայերն, որոշ ժամանակ առաջ պաշտոնական ուղերձ էր հղել ՀԱՕԿ նախագահին, իսկ այսօր արդեն անձնական հանդիպում է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ: Նպատակը հնամենի Հայաստանի հարուստ պատմությունը, պատմամշակութային արժեքները, ժառանգությունը, ինչպես նաև հայրենական սպորտը աշխարհին ներկայացնելն է, էլ ավելի ճանաչելի դարձնելը: Եւ ամենևին էլ զարմանալի չէ, որ այս գիգանտ մեդիա ընկերությունը, որն ի դեպ հեռարձակվում է ավելի քան 225 երկրներում և հասանելի է շուրջ 2 միլիարդ 800 միլիոն մարդու, ինչպես նաև իր ընկերությունների խմբի կազմում ամենամեծ մարզական ալիք՝ Eurosport-ն է ներառում, Հայաստանում որպես վստահելի գործընկերոջ տեսնում է Գագիկ Ծառուկյանին: Սա ներդրումներից, տնտեսական զարկից զատ, հերթական կարևորագույն քայլերից մեկն է, որն ասոցացվում է «Գագիկ Ծառուկյան» անվան հետ, և սա Հայաստան աշխարհի համար աննախադեպ PR ծրագիր է: Չէ որ, դրսում շատերը գուցե շատ բան չգիտեն մեր և Հայաստանի մասին, շատերը կծկտուր պատառոտված բաներ գիտեն, և այսօր անչափ կարևոր է, որ կա մարդ ով հանձն է առել այս պատասխանատու գործը, այս հաղորդաշարը երբեմնի պատառիքները խնամքով հատ առ հատ իրար կապելու ու մեր հայ տեսակն ամբողջացենելու լավագույն տարբերակն է:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել