Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Քաղաքականություն

Հնարավո՞ր է արդյոք փոխելով իշխանության կադրերին շտկել իրավիճակն ու փրկել «շարքային Ռայանին». Արթուր Ղազինյան

Նիկոլը լավն է, կադրերը՝ վատը, կամ царь хороший, бояре плохие: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նա, անդրադարձել է վարչապետի կադրային քաղաքականությանը՝ նշելով. «Այս թեզը շրջանառության մեջ են դնում իշխանական քարոզիչներին ու ֆեյքային ՊՈԱԿ-ները՝ քաջ գիտակցելով որ ամբողջ իշխանությունը հիմնված է Նիկոլ Փաշինյանի վրա եւ իշխանությունը փրկելու համար պետք է ստորացնել, քավության նոխազ դարձնել, ապա եւ զոհաբերել իշխանության մնացած ներկայացուցիչներին։

Ինչպես կասեր դասականը, իյա, իրո՞ք։ Այդ որտե՞ղ կամ ինչո՞վ է արտահայտվել Փաշինյանի առավելությունը, օրինակ, Դավիթ Տոնոյանի, կամ Ատոմ Ջանջուղազյանի նկատմամբ։

Ենթադրենք թե դա իրոք այդպես է եւ անհրաժեշտ է իրոք փոխել Փաշինյանի շուրջը հավաքված եւ նրա բացարձակ հեղինակությանը վնասող կադրերին՝ համալրելով պետական կառավարման համակարգը պրոֆեսիոնալ եւ բանիմաց կադրերով։ Չեմ ցանկանում քննարկել այն խնդիրը, որ շատ քիչ պրոֆեսիոնալներ կհամաձայնվեն մաս կազմել այս իշխանությանը եւ ստանձնել նրա գործողությունների պատասխանատվությունը։

Հիմա հարց. հնարավո՞ր է արդյոք փոխելով իշխանության կադրերին շտկել իրավիճակն ու փրկել «շարքային Ռայանին», կամ որ նույնն է՝ հեղափոխությունը։

Օրինակ, գտնել աշխարհի լավագույն կառավարիչներին ու ստրատեգներին, եւ հավաքել նրանց Փաշինյանի շուրջ եւ հանձնարարել նրանց օգնել «ժողովրդի սրտի վարչապետին» իրականացնել իր «երկնային» առաքելությունը. փրկել «ժողովրդին»։

Դա մոտավորապես նույնն է, թե ձեռք բերես Pentium 22 համակարգիչ, այն ծրագրավորես Windows 6 օպերացիոն համակարգով եւ դիմացը նստեցնես համակարգչային միջակ գիտելիքներ ունեցող մասնագետի։ Երեւի արդեն պատկերացնում եք արդյունքը։

Ներկայացնեմ մեկ այլ օրինակ։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ գերհզոր շարժիչով արագընթաց մեքենայի ղեկին նստում է մի մարդ, ով իր կյանքում երբեք մեքենա չի վարել, չունի տարրական պատկերացնում մեքենայի կառուցվածքի եւ առանձնահատկությունների մասին։ Այս մարդը, իր ողջ կյանքում, երթեւեկել է միայն երթուղային տաքսիով, օրնիբուն հայհոյել է մեքենան եւ նրա վարորդին, բողոքել եւ զրպարտել է իրեն շրջապատող մարդկանց։

Երբեք չի առաջարկել փոխել ինչ որ դետալ, կամ չի մտածել նոր երթուղի առաջարկելու մասին, այլ միայն զրպարտել է, զազրախոսել, հայհոյել ու վիրավորել։

Որքան էլ որ մեքենան լավը լինի, միեւնույնն է, այն չի կարող արտադրել այն հզորությունը, որ թաքնված է մեքենայի շարժիչի մեջ, քանի որ վարորդը ուղղակի կապ չունի այդ մեքենայի հետ։

Նրանից հիմա փորձում են դարձնել Formula 1-ի վարորդ, ինչը նախ հնարավոր չէ, իսկ երկրորդն էլ, եթե նույնիսկ հաջողվի նստեցնել այդ հզոր մեքենայի ղեկին, կամ իրեն կվնասի, կամ էլ վտանգ կներկայացնի շրջապատի համար։

Հավաստիացնում եմ, որ ոչինչ չի ստացվի, քանի որ Նիկոլ Փաշինյանից պետական գործիչ եւ պետության ղեկավար թխել ուղղակի հնարավոր չէ։ Երկու տարի գտնվելով իշխանության ղեկին եւ տիրապետելով գրեթէ միապետական լիազորությունների, նա այդպես էլ չդարձավ իշխանություն, այլ մնաց նույն բողոքող, դժգոհ եւ զազրախոս ընդդիմադիր գործիչը։

Եվ այլեւս չի կարող փոխվել»: