Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

«Կերամա Մարացի» խանութի պահեստում 53-ամյա աշխատակիցը խոշտանգման է ենթարկվել

Երեկ՝ մարտի 4-ին, Shamshyan.com է դիմել Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Արմեն Գյուրջյանը, որն իր զայրույթն է հայտնել, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները արդեն մի քանի օր է, փորձում են հոգեբանական ճնշմամբ, երբեմն էլ՝ ահաբեկելով, իրեն ստիպել, որպեսզի նա հրաժարվի մարտի 2-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տված հայտարարությունից։

Ա. Գյուրջյանը այդ օրը Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է դիմել փաստաբան Գեորգի Մելիքյանի հորդորով, երբ իր հետ կատարված միջադեպի մասին նա տեղեկացրել է փաստաբան Գ. Մելիքյանին, և վերջինս էլ, լսելով նրան, որն, ի դեպ, մեկ այլ աղմակահարույց գործով տուժողի փաստաբան է, հորդորել է Ա. Գյուրջյանին, որ նա դիմի ոստիկանություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Գյուրջյանը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հայտնել է, որ ինքը 2006-2018 թվականներին աշխատել է «Լիա Կերամիքս» ՍՊԸ-ում՝ որպես պահեստապետ և 2017 թվականի դեկտմբերի 22-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցի 8 հասցեում «Կերամա Մարացցի» խանութի պահեստում նշված ՍՊԸ մասնաճյուղերից մեկի տնօրեն, ոմն Ռուբոն ծեծի է ենթարկել իրեն, իսկ արդեն 2018 թվականի հունվարի 9-ին նույն հասցեում Ռուբոն և իրեն անծանոթ մի քանի անձինք ծեծի են ենթարկել իրեն։

Ա. Գյուրջյանն ասել է, որ նշված անձինք իրեն մեղադրում էին անհիմն, ինչ-որ 16 մլն դրամի ապրանքների յուրացման մեջ և իրեն ոչ թե ծեծել, այլ խոշտանգել են, ինչի հետևանքով կոտրվել են ատամները, ու հիմա Քանաքեռ-Զեյթույնի ոստիկանները համոզում են, թե՝ ի՞նչ կլինի, արի, գրի, որ իբրև բարձրաձայն վիճաբանել եք, 1-2 հատ էլ խփել եք իրար՝ փորձելով խոշտանգումը վերաձևակերպել քաշքշուքի և ծեծի, որպեսզի վաղեմության պատրվակով գործը փակեն.

«Ճիշտն ասած՝ ես հիմա էլ եմ վախենում, բայց ստիպված արդեն դիմում եմ վարչապետին, գլխավոր դատախազին»։

Հարցին, թե ինչո՞ւ չի դիմում ոստիկանապետին, Ա. Գյուրջյանն ասել է.

«Պարզ չի՞, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը իրա աշխատողին ա պահելու, ստից հայտարարում են, թե ոստիկանությունը բարեփոխվել է, ի՞նչ բարեփոխումների մասին է, երբ խոշտանգման եմ ենթարկվել, իսկ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները նույնիսկ վախեցնելու եղանակով փորձում են ինձ համոզել, թե դիմումդ հետ վեկալ, ու ո՞նց եք պատկերացնում՝ ես կհավատա՞մ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանին, իհարկե՝ ոչ»։