Ազգային ժողովն ընդունեց գործող օրենքներում կատարված մի շարք օրենսդրական փոփոխություններ
Ազգային ժողովի մարտի 6-ի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրանքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Դրանց թվում են՝
«Հանրակրթության մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումների եւ փոփոխությունների մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 116, միաձայն),
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 114, միաձայն),
Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Շարժական գույքի իրավունքի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 116, միաձայն),
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 116, միաձայն),
«Տիեզերական գործունեության մասին» եւ կից օրենքներում փոփոխությունների օրինագծերի փաթեթը (կողմ՝ 112, միաձայն):
Դրանից բացի, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլ օրինագծերի:
Դրանց թվում են՝
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 70, դեմք 21, ձեռնպահ՝ 22),
«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 116, միաձայն),
Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 114, միաձայն),
Քրեական օրենսգրքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 91, ձեռնպահ՝ 21):
Խորհրդարանականները նաեւ վավերացրին «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիրը (կողմ՝ 115, միաձայն):




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...