Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Դե ես ու դու շուտ-շուտ հեռախոսով կխոսենք. նախագահի նվերը` քաղցկեղով հիվանդ Ռոմիկին (տեսանյութ, լուսանկարներ)

Փետրվարի 4-ին, երբ նշվում էր Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը, նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել էր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Արշակյանների ընտանիքին: 

10-ամյա Ռոմիկ Արշակյանի մոտ ախտորոշվել էր լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում էր ռեմիսիայի շրջանում: Նախագահ Սարգսյանը զրուցել էր փոքրիկ Ռոմիկի և նրա ծնողների հետ, հետաքրքրվել երեխայի բուժման գործընթացով, հորդորել չընկճվել և հույսով ու հավատով վերաբերվել բուժման բոլոր փուլերին:

Ինչպես  հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռոմիկը մարտի 6-ին դարձավ 11 տարեկան:  Ծննդյան օրվա առթիվ ստացած նվերներից բացի, նրա համար շատ հիշարժան կլինի նաև հեռախոսազրույցը Հանրապետության նախագահի հետ: 

Անշուշտ, նախագահի կողմից չէր կարող ծննդյան օրվա անակնկալ չլինել: Եվ ահա այսօր ծննդյան օրվա առթիվ Հանրապետության նախագահից ստացած նվերը՝ հեռախոսը, կրկնապատկել է Ռոմիկի ուրախությունը. այժմ ավելի հաճախ կարող է զանգահարել իր ընկերներին ու բարեկամներին, որոնց թվում, վստահաբար, նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է:

Ստանալով նախագահի ուղարկած նվերը՝ Ռոմիկը զանգահարել է Հանրապետության նախագահին և տեսազանգով զրուցել նրա հետ՝ իր երախտագիտությունը հայտնելով նվերի և վերաբերմունքի համար: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է իր փոքրիկ բարեկամին ու բարեմաղթանքներ հղել ծննդյան օրվա առթիվ, հետաքրքրվել Ռոմիկի առողջությամբ, զրուցել նրա առօրյայի մասին: Ռոմիկն ասել է, որ ինքն էլ իր հերթին է նախագահի համար նվեր ուղարկում՝ Ախթամարի հայկական եկեղեցու նկարը և փոքրիկ հուշանվեր փղի տեսքով: Նախագահ Սարգսյանն իր շնորհակալությունը հայտնելով՝ կրկին հետաքրքրվել է, թե ինչ է ուզում դառնալ Ռոմիկը: Հիշեցնենք, որ նախագահի հետ հանդիպմանը երեխան ասել էր, որ ուզում է փրկարար և նախագահ դառնալ: Այսօր նույնպես Ռոմիկը հաստատել է«Փրկարարի պաշտոնից բարձրանամ, դառնամ նախագահ»: «Ուրեմն, փրկարար, հետո պաշտոնով բարձրանաս, մի օր դառնաս նախարար, հետո նախագահ»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Անկեղծ ու անմիջական զրույցը նախագահի և փոքրիկ Ռոմիկի միջև ամրացրել է շուրջ մեկ ամիս առաջ ստեղծված նրանց բարեկամությունը: «Դու պինդ տղա ես, ուժեղ տղա ես և պետք է հաղթահարես հիվանդությունը»,- ասել է նախագահ Սարգսյանը և առողջություն, հաջողություն մաղթել փոքրիկին ու Արշակյանների ընտանիքին: -Մի քիչ օրերը տաքանան, կհանդիպենք: Գուցե, ես Ապարան գամ»: