Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հիմնահարցերի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մարտի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքների որակման հիմնահարցերի և այդ գործերով քննության մեթոդիկայի հիմնախնդիրների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Ա.Մելիքյանը, տեղակալ Վ.Մեսրոպյանը, գլխավոր վարչության վարչությունների պետեր Կ.Սահակյանը, Յու.Իվանյանը, Հ.Համբարյանը, նրանց տեղակալները, վարչությունների ծառայողները, հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ Ռ.Վարդանյանը և վարչության ծառայողները։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քրեագիտական վարչության պետ Ռ.Վարդանյանի կողմից ներկայացվել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքների քննության վերաբերյալ մշակված մեթոդական ուղեցույցը, քննարկվել են արարքների որակման և տարանջատման, դրանց բացահայտման, քննության պլանավորման, պատշաճ կազմակերպման, առանձին քննչական գործողությունների տակտիկական առանձնահատկությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային փորձի կիրառման հնարավորությունները։
Քննարկման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ.Գրիգորյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրության մեջ:





















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել