Լոռու մարզում անվադողի պայթյունի հետևանքով տրակտորը կողաշրջվել է. ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արևածագ գյուղի բնակիչ, 58-ամյա Երվանդ Ա.-ն Արևածագ գյուղի գյուղամիջյան ճանապարհին «Բելառուս» մակնիշի 8929 համարանիշի տրակտորը վարելիս՝ կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևածագի ամբուլատոր կենտրոն», որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ տրակտորի կողաշրջման պատճառը եղել է հետևի անվադողի պայթելը:
Փատսի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել