Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Ինչն է եղել Գյումրիում մորն ու դստերը ծեծելու պատճառը. ինչ ճանապարհ է անցել նրանց ծեծի ենթարկող անձը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017 թվականի դեկտեմբերի 13-ին՝ «Ընտանեկան բռնության մասին» աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, տպավորությունն այնպիսին էր, որ շատերի համար խստացված օրենքը պետք է դաս լիներ, սակայն իրավիճակը ցույց է տալիս՝ որքան էլ օրենք ընդունեն, պատկերը մտահոգիչ է:

Մարտի 5-ին Գյումրի քաղաքում արձանագրված ողբերգական դեպքը բազմաթիվ հարցեր է առաջ քաշում: Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության էր տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։ Պարզվել էր, որ 43-ամյա կնոջը՝ Մարինե Խ.-ին, և նրա 13-ամյա դստերը, նախնական վարկածով, խանդի հողի վրա դաժանորեն ծեծի էր ենթարկել Դավիթ Պողոսյանը, որը երեք անգամ ազատազրկման է դատապարտված եղել: Ծեծի հետևանքով 43-ամյա Մարինեն տեղում մահացել էր, իսկ, ահա, 13-ամյա աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում և ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի բազմակի ոսկորների, ծնոտի, ամրակի, 10-րդ կողի կոտրվածքներ, կրծքավանդակում արյան կուտակումներ:

Ասել է թե՝ կենաց պայքար է մղում: Այս իրավիճակին զուգահեռ մտահոգիչ է նաև ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը: Մասնավորապես, 2017թ.՝ «Ընտանեկան բռնության մասին» աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, ՀՀ քննչական կոմիտեում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ 2017 թվականի 458-ի դիմաց: 2019 թվականի ընթացքում Կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործ: Ասել է թե՝ ամեն տարի 100 դեպքով ավելացել են ընտանեկան բռնությունները: Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք պե՞տք է ընդունվեն այդ օրենքները, այդքան ջանք, էներգիա, գումարներ ծախսվեն, եթե կատարված աշխատանքը արդյունք չունի, և իրավիճակը չի փոխվում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: