Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

«Թուրքի լամուկը կըրնա ջարդե, ու հիմա ազատության մեջ վայելե». Ծեծված փոխգնդապետի հայր

Այն սպան, որ կանգնած է սահմանի վրա, ավելի պաշտպանված է, քան երկրի ներսում: Այս մասին այսօր` մարտի 7-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի  դիմաց հայտարարեց նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին, Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը:

«Քանզի երկրի ներսում կարող են սպային ջարդեն, փշրեն ու աշխարհով մեկ հայտարարել, թե մեր եմը խաղ չկա, ինչ ուզենանք, էն կենենք: Երեկվա դրությամբ ազատ են արձակել էն մարդուն, որը 100 տոկոս մասնակից է եղել դրան, որ գրուպավոյ չերթան:  Դիմում եմ ձեզ Վերաքննիչ դատարանի դատավոր, հալալ է քոր կերած կաթին, որ դու կարաս սպային ջարդողին, եթե քո րոդու հետ լիներ դա, դու կազատեի՞ր: Արմեն Դանիելյան, քանի շուտ է, ուշքի արի: Եթե մինչեւ երկուշաբթի իմ պահանջը չկատարվեց, երկու նամակ կուղարկեմ, մեկը` Եվրոխուրհուրդ, մյուսը` Եվրոդատարան: Ու էդ նամակի մեջ այնպիսի փաստ կլինի, որ դուք կիմանաք դրա ձենը: Թուրքի լամուկը կըրնա ջարդե, ու հիմա ազատության մեջ վայելե»,-ասաց նա` նշելով, որ եթե իր պահանջը չկատարվեց երկուշաբթի օրը հոսպիտալի մոտից երթով կգնան Կառավարության մոտ եւ խոստացված փաստերը կներկայացնեն վարչապետին: 

Նա հավելեց, որ երկու նամակ վարչապետին է գրել եւ մի նամակ էլ Գլխավոր Դատախազություն եւ իրեն պատասխանել են, որ գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, եւ այլեւս ոչ մի տեղեկատվություն չեն փոխանցել:

Նշենք, որ երեկ` մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը փաստաբանի ներկայացրած միջնորդությունը։

Գործով մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ արձակվեց։

Նշենք, որ Արամ Մխիթարյանը շուրջ 6 ամիս է կոմայի մեջ է։

Նշենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։