Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Խոսքը գործի վերածել ամեն գնով. Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունները պետության և հասարակության բարեկեցության բարձրացման կարևոր խթանիչ

Gevorg Iskandaryan-ը գրում է
Գաղտնիք չէ, որ մեր երկրում առկա են բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որոնցից կարևորագույնը հանդիսանում է տրանսպորտը։Սակայն անլուծելի ոչինչ չկա, եթե այդ խնդրին տրված է ճիշտ մոտեցում։Ինչպես որ վարվում է Գագիկ Ծառուկյանը, ում անձնական կապերի շնորհիվ վերջերս «Մուլտի Մոթորս» ընկերությունը և չինական հայտնի «Քինգ Լոնգ» ավտոմոբիլաշինական ընկերությունը Հայաստանում բացել են ավտոսրահ, որտեղ ներկայացված են ինչպես «Քինգ Լոնգ» մակնիշի էլեկտրական, դիզելային և գազային շարժիչով ավտոբուսներ, այնպես էլ չինական մակնիշի «ՖԱՈ» մակնիշի ելեկտրամոբիլներ և «Ի-ՖԱՆ» մակնիշի սկուտերներ։Այս իրադարձությունը վստահաբար իր լավ ազդեցություն կթողնի, քանզի եթե նախկինում ցանկանում էին տրանսպորտի գինը թանկացնել՝ պատճառաբանելով, թե վառելիքը թանկ է, ապա հիմա Գագիկ Ծառուկյանի շնորհիվ հնարավորություն կա ձեռք բերելու էլեկտրական ավտոբուսներ, որոնց ծախսը անհամեմատ էժան է, որոնք կարող են փոխարինել ներկայիս հնացած «գազելներին» և քչացնել խցանումները փողոցներում և որ ամենակարևորն է, էկոլոգիապես մաքուր են։ Այս ամենի մասին Գագիկ Ծառուկյանը խոսել է դեռևս 2018 թվականի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ և չնայած նրան, որ ԲՀԿ թեկնածուն չընտրվեց, միևնույն է ևս մեկ անգամ համոզվում ենք, որ Գագիկ Ծառուկյանը ջանք ու եռանդ չի խնայում պետության զարգացման և պետականաշինության գործում։Եվ հենց դրա վառ օրինակն է Աբովյանում երիտասարդական թաղամասի կառուցումը ։Թաղամասում կառուցվելու են 20 բնակելի շենք, որոնք ունենալու են ավտոկայանատեղի, սուպերմարկետ, խաղահրապարակ, լվացքատուն, կարճ ասած բնակինչներին ահնրաժեշտ բոլոր հարմարությունները։Սակայն ամենակարևորը այն է, որ բնակարանները քաղաքացիներին տրամադրվելու են բավականին մատչելի գներով՝ 8-10 տարի ժամկետով և ընդհամենը ամսեկան 65,000 դրամ։Նման նախաձեռնությունը ի՞նչ է, եթե ոչ ներգաղթի ծրագիր․․․․
Դե ինչ հերթական անգամ ականատես ենք լինում Գագիկ Ծառուկյանի կողմից ազգանվեր գործերի, որոնցից մեկը Աբովյան քաղաքի զարգացմանը նպաստելուց բացի, ճանապարհ է բացում օտարության մեջ բնակվող հայերի համար, իսկ մյուսը լավ հնարավորություն է ընձեռնում լուծել մեր քաղաքացիների համար կարևորագույն խնդիրներից մեկը։