Գյումրիում ծեծի ենթարկված աղջկա հարազատներից ոչ ոք չի ցանկանում ստանձնել նրա խնամակալությունը
Գյումրի քաղաքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը մարտի 10-ին քննել է Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա եւ եղբոր գործը՝ ճանաչելով նրանց որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ: Այս որոշումից հետո երեխաները կկարողանան ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակային գումար: Աղջկա նկատմամբ խնամակալության հարցը հանձնաժողովը այս նիստին չի քննարկել, թեև խնամակալությունը ստանձնելու մեկ դիմում է ստացել: Հարցը կքննարկվի միայն հարազատների վերջնական որոշումից հետո:
«Խնամակալության հարցն այս պահին հետաձգել ենք, կսպասենք հարազատների արձագանքին: Արձագանք, ի դեպ, դեռ չի եղել, իսկ եթե նրանց կողմից արձագանք այդպես էլ չլինի, արդեն կանդրադառնանք խնամակալության դիմումին»,- տեղեկացրեց խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը՝ կարևորելով նաև եղբոր խնամակալի հարցը:
«Հիմա մենք շատ ենք խոսում աղջկա մասին, բայց չմոռանանք նաև, որ տղան ևս անչափահաս է, չափահաս է դառնալու սեպտեմբերին, և այս պահին նրա հետ կապված ևս խնդիր կա: Հնարավոր է, որ 18 տարին լրանալուց հետո, եղբայրն ինքը ցանկություն հայտնի դառնալ խնամակալ, բայց այս պահին դեռ ոչինչ չենք կարող ասել»,-հստակեցրեց Էդուարդ Բաղրամյանը:
Տղան, մոր կենդանության օրոք ու թույլտվությամբ տղան մեկնել է հորաքրոջ մոտ ՌԴ, բայց տղայի խնամակալության համար այս պահին հորաքույրը դեռ չի դիմել:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել