Հակառակորդի կրակոցից զոհված Զոհրաբը երկու մանկահասակ դուստրերի հայր էր
Մարտի 10-ին Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցից զոհված, պայմանագրային զինծառայող, 36–ամյա Զոհրաբ Սիանոսյանը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքից էր։
Զոհրաբը երկու մանկահասակ դուստրերի հայր էր՝ 2 և 4 տարեկան։ Գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Զոհրաբը մի քանի օր առաջ էր անցել պայմանագրային ծառայության։ Մինչև այդ օգնում էր ծնողներին, զբաղվում հողագործությամբ։
«Աշխատող ընտանիք է։ Հողագործությունից ստացած եկամուտը գուցե չէր բավականացնում, այդ պատճառով է անցել պայմանագրային ծառայության»,– ասաց նա։
Զոհրաբը ծնողների ավագ որդին էր, նրա կրտսեր եղբայրն արտագնա աշխատանքի է մեկնել։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մարտի 10–ին ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ): Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել