Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

«Էդ քու զանգը ինձ ջահելացնըմ ա, կյանք»․ Սոնիկ տատիկը մեծ հույսով սպասում է արձագանքի

«Էդ քու զանգը ինձ ջահելացնըմ ա կյանք»,- ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի զանգին այսպես արձագանքեց 80-ամյա Սոնիկ տատիկը, որին Լոռու մարզի Գյուլագարակ համայնք այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լսեց և խոստացավ օգնել։

 

Նա ասաց, որ վարչապետի արձագանքից ոգևորվել ու  մեծ հույսով սպասում է․ «Երկրաշարժից տունը փլատակվել է, ծրագրի մեջ չեն ընդգրկվել, դիմել ենք, նամակներ ենք ուղարկել, լաց ենք եղել, բայց անօգուտ։ Վարչապետն իր աչքովը տեսավ, թե ինչ պայմաններում ենք ապրում, տեսավ՝ փլեցված ա տունը, բայց հլա ոչ զանգել են, ոչ եկել։ Կուրթանեցի մեկը կար, վարչապետը նրան ասավ՝ դու ջահել ես, գնա աշխատի, էս տատիի տան հարցը պիտի լուծենք, էլ բան չասավ։ Ո՞նց չոգևորվեմ, հույս ունեմ, որ կօգնեն»,- նշեց Սոնիկ Սաքուլյանը։ 

Տատիկի խոսքով՝ ամեն «չխկոց-թխկոցից» դուրս են վազում, որովհետև պատերը խարխլված է, ամեն պահի կարող են փլվել«Գլխներիս փուլ ա գալի կյանքիդ մեռնեմ»։ 

Նույն տանիքի տակ, անբարենպաստ պայմաններում տատիկի հետ միասին ապրում են նրա աղջիկն ու ամուսինը՝ իրենց 2 ապագա զինվորների հետ։ Աղջիկը ողնաշարի խնդիր ունի, ամուսինը հաշմանդամ է, ապրում են տատիկի թոշակով ու երեխաների նպաստով, տատիկի թոշակով կոմունալ վճարումներն են անում, նպաստով՝ խանութի պարտքերը փակում։ 

«Տղիս ուղարկեցի խոպան, գնաց, ինֆարկտ խփեց, մահացավ։ Հիմի աղջկաս ընտանիքի հետ ենք ապրում, 2  սալդատ թոռ եմ մեծացնում։ Մի ձև յոլա ենք էթում»,- սրտնեղեց տատիկը։

Հիշեցնենք՝ մարտի 7-ին, Գյուլագարակում տարեց կինը աղուհացով դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրան խնդրեց օգնել վերանորոգել երկրաշարժից տուժած տունը: Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ամեն ինչ լավ  կլինի, բայց քանի որ քարոզարշավի փուլում է, նյութական ոչինչ չի կարող խոստանալ: Այնուամենայնվ, վարչապետին ուղեկցող աշխատակիցները տարեց կնոջից հեռախոսահամար վերցրին:

 

Սոնա Հարությունյան