Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Խոշոր հրդեհ Արցախում. «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրը վերածվել է մոխրակույտի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 9-ին խոշոր հրդեհի դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:

 

Դեռևս անհայտ հանգամանքներում՝ գիշերը՝ ժամը 01:00-ից 01:30-ն ընկած ժամանակահատվածում, հրդեհ է բռնկվել Քարվաճառի վարչական տարածքում գործող «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի մասին քաղաքացիներն ահազանգել են Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և միայն 2 ժամ անց են հրշեջները ժամանել դեպքի վայր, իսկ մինչ այդ քաղաքացիներն իրենց ուժերով փորձել են կրակի դեմն առնել, սակայն անզոր են եղել: Հրշեջների ժամանումից հետո մարել են կրակը, սակայն ռեստորանային համալիրը վերածվել է մոխրակույտի:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրի անձնակազմը հայտնի է իր մարդասիրական քայլերով, քանի որ գտնվում է ժողովրդին հայտնի Քելբաջարի զորամասի հարևանությամբ ու զինվորական երդմնակալության օրերին ինչու չէ, նաև զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորներին այցելող նրանց ծնողները բարեկամներն ու ընկերները անվճար օգտվում էին նշված ռեստորանային համալիրի տարածքում գործող զրուցարաններից (բեսեդկաներից):

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռևս պարզվում է, սակայն վարկածներից մեկը էլեկտրական լարերի կարճ միացման պատճառն է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ռեստորանային համալիրի սեփականատեր Սուսաննա Առուստամյանը կրել է մոտ 50 մլն դրամի վնաս և ռեստորանում աշխատող 12 աշխատակիցները այս պահին մնացել են անգործ: Ռեստորանային համալիրում ամեն ինչ հիշեցնում էր փայտե քանդակների մի հրաշք ու գողտրիկ աշխարհ: Ամեն ինչը կատարված էր ձեռքի աշխատանքով:

SHAMSHYAN.com ահազանգած՝ Եղեգնուտ գյուղի բնակիչներն ասում էին, որ ուզում են հավատալ, որ Արցախի Հանրապետության կառավարությունը սատար կկանգնի այս ընտանիքին, ովքեր վերանորոգումից հետո կշարունակեն իրենց բարի գործը, առաջին հերթին՝ սահմանն անառիկ պահող զինվորների նկատմամբ, ինչպես որ արել են ռեստորանային համալիրի բացման օրվանից՝ 2016 թ.-ից։