Հայկ Մարությանը Երեւանում է եւ այս օրերին երկրից չի մեկնել. խոսնակ
Հայկ Մարությանը Երեւանում է եւ այս օրերին երկրից չի մեկնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա մասնավորապես, նշել է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր հերթական արձակուրդն է վերցրել մարտի տասին։ Յուրաքանչյուր աշխատող տարվա մեջ 24 օրվա արձակուրդի իրավունք ունի։ Այդ քսանչորս օրը կարելի է օգտագործել միանգամից կամ մաս-մաս։
Քաղաքապետ Մարությանը 2019-ին օգտագործել է իր հասանելիք արձակուրդային օրերից 14-ը, եւս երկու օր չվճարվող արձակուրդ է վերցրել (ինչպես ասում են՝ իր հաշվին)։ Սա սովորական, նույնիսկ պարզունակ տեղեկություն է՝ անգամ թերեւս լուսաբանման ոչ արժանի։
Սակայն բամբասկոտ լրատվամիջոցները այդպիսին չէին լինի, եթե ամեն մի պարզ բանից ինտրիգ չհյուսեին՝ համեմելով բամբասանքը ապատեղեկատվությամբ։ Օրինակ, մեկը գրում է, թե իբր, քաղաքապետը անսպասելի մեկնել է երկրից ընտանիքի հետ, մյուսը, թե՝ ընկերների հետ գնացել է Չեխիա, երրորդը ինչ-որ հեռուն գնացող հետեւություններ է անում սրա հիման վրա, եւ այլն, եւ այդպես շարունակ։
Մինչդեռ, քաղաքապետը ոչ մի տեղ չի գնացել, նա Երեւանում է՝ ընտանիքի հետ։ Ցանկացած մարդու, առավելեւս հանրային դեմքերի ելումուտը երկրից հնարավոր է ստուգել, եւ պրոֆեսիոնալ լրագրողը գիտի, թե ինչպես են դա անում։ Բայց, ինչպես երեւում է, մեր գործընկերների խնդիրը ոչ թե իրականությունը հաղորդելն է, այլ տարբեր երանգավորմամբ բամբասանքի տարածումը։
Անչափ ցավալի է, որ այդ «երգչախմբին» իր ձայնն է միացրել ավագանու անդամ, Դավիթ Խաժակյանը, որին երեկվանից հանգիստ չի տալիս քաղաքապետի՝ արձակուրդում գտնվելու փաստը։
Կոռուպցիայի դեմ պայքարի անխոնջ առաջամարտիկը, որի երեւակայության արգասիքն առիթ ունեցանք վայելելու անցած տարվա վերջին ամիսներին, իր ֆեյսբուքյան գրառումներում օգտագործում է «չհայտարարված արձակուրդ» խորհրդավոր տերմինը, դժգոհում, որ ոչ ոք չգիտի, թե ուր է գնացել քաղաքապետը եւ կոչ է անում նրան՝ շուտափույթ վերադառնալ երկիր ու պայքարել կորոնավիրուսի դեմ։
Ստիպված եմ հարգարժան պարոն Խաժակյանին առաջարկել՝ հրաժարվել բամբասանքի հիման վրա դատողություններ անելու՝ արդեն սովորական դարձող պրակտիկայից եւ ֆեյսբուքյան ստատուսներ թողարկելուց ազատ ժամանակ այնուամենայնիվ ընթերցել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը եւ Աշխատանքային օրենսգիրքը, մասնավորապես, արձակուրդի իրավունքին վերաբերող դրույթները։
Իսկ հակահամաճարակային գործողությունների հարցում քաղաքապետարանը հետեւում է առողջապահության նախարարության հրահանգներին։
*Թարմացում. Տեսա, որ Խաժակյանը, իմ հետ իր խոսակցությանը հղում անելով, հերքել է իր տարածած ապատեղեկատվությունը։ Շատ լավ է։ Այնուհանդերձ, պարոն Խաժակյանը 36 ժամ ուներ՝ ինձանից կամ մեկ ուրիշից ճշտելու քաղաքապետի գտնվելու վայրը, մինչդեռ նա շարունակում էր բամբասանք տարածել»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան