ԱՆ-ն հորդորում է դիմել պոլիկլինիկա, իսկ թիվ 2 պոլիկլինիկայում առավոտից ջերմստուգողը չկա, հերթ է. Արեւիկ Նավոյան
Առողջապահության նախարարությունը հորդորում է խնդրի դեպքում դիմել պոլիկլինիկա. Թիվ 2 պոլիկլինիկայում առավոտյան ժամը 9-ից հետո չկա ջերմստուգողը, կա կուտակված հերթ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել գրառում է կատարել Արեւիկ Նավոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մտնում ես, հիշեցնում իրենց աշխատանքային ժամերը (մանավանդ այս պայմաններում), ստուգում է երեխայի ջերմությունը`37°, զարմանքից քար կտրում, բայց վախենում են, որ հիշեցնեն նաեւ պոլիկլինիկայի դերը:
Մաշկաբանը հրաժարվում է ստուգել ցանը, ինֆեկցիոնիստը դժգոհում, թե պիտի վերեւ չթողնեին ջերմություն ունեցող երեխային: Հետո ես` լեզվաբանս, հիվանդության ախտանիշներից սկսած, զարգացման փուլերով վերջացրած, ողջ տերմինալոգիայով բացատրելուց հետո, ինֆեկցիոնիստը ստուգում է, տալիս նույն եզրակացությունը, ինչին որ ես եզրահանգել էի ինտերնետը քչփորելուց:
Ասածս ինչ է` հույս չդնեք Հիպոկրատին երդում տված, «բերանում լեզուն կծած» մասնագետներին, իրենք էլ են մարդ ու սիրում են կյանքը: Կրեք սոցիալական պատասխանատվություն` չվնասել այլոց առողջ ապրեlու իրավունքը: Սիրե՛ք Ձեր մերձավորին, ինչպես Ձեր անձը»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ