Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Բժշկի կարծիքով՝ թոքաբորբից մահացած մարտունեցի կինն իրականում կորոնավիրուսից է մահացել

Օրեր առաջ գրել էինք, որ «Մարտունի» բժշկական կենտրոնից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված 23-25 տարեկան կին է մահացել։ Մեզ հետ զրույցում «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը վստահեցրել էր, որ կինը կորոնավիրուսով վարակված չի եղել, այլ ունեցել է երկկողմանի թոքաբորբ։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը կարծիք հայտնեց, որ կինը մահացել է կորոնավիրուսից և համոզված է, որ նրան անգամ թեստ չեն արել․ «Թող Մարտունի ԲԿ-ի տնօրենը ցույց տա, որ տվյալ կնոջը կորոնավիրուսի թեստ են արել, այդ ժամանակ իմ կասկածները գուցե վերանան։ Կինն ունեցել է սուր շնչառական խնդիրներ, թոքաբորբ, այսօր փաստացի ունենք կորոնավիրուսի վարակման դեպքեր, ինչպես ասում են՝ «թասի ընկնելը առանց զրնգոց չի լինում»։ Ես չեմ պնդում, եթե կա փաստ՝ թող ցույց տան, բայց ոչ հետին թվով գրած։ Համոզված են, որ իրենք չունեն այդ թեստի արդյունքները, որովհետև չեն արել»,- ասաց Ներսիսյանը։ 

Առողջապահության նախարարության գործելաոճը Ներսիսյանը բացասական է գնահատում, որովհետև ըստ նրա՝ գոյություն չունեն օպերատիվ շտաբեր, իրազեկման ճիշտ ուղի, որ մարդկանց մոտ խուճապ չլինի, գոյություն չունեն կազմակերպչական աշխատանքներ՝ դիմակներ, ալկոգելեր գնելու և դրանց գնային աճը վերահսկելու առումով․ «Գոյություն չունի ճիշտ գործելաոճ սահմանին, օդանավակայանում։ Էջմիածնի դեպքը դրա վառ օրինակն է։ Իմանալով, որ Իտալիայում կա կորոնավիրուսի դեպք՝ պարտավոր էին ինքնաթիռի ուղևորներին մեկուսացնել մինչև անցներ գաղտնի շրջանը։ Արսեն Թորոսյանը, երևի թե, տեղյակ չէ, որ գաղտնի շրջանում թեստը կարող է բացասական ցույց տալ։ Սա անգործունակ Առողջապահության նախարարություն է, իսկ առողջությունն այսօր ազգային խնդիր է։ Եթե այսպես շարունակվի՝ մենք օրական ոչ թե 2, այլ 22 դեպք էլ կունանք, որովհետև կանխարգելիչ ոչինչ չի արվում»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ցանկացած վիրուսի ժամանակ, մարդկանց ճիշտ և ժամանակին մեկուսացնելն է․ «Առաջին օրը, երբ վարչապետը հայտարարեց, որ Էջմիածնում կորոնավիրուսի վարակման դեպք ունենք, դրա հաջորդ օրը Արսեն Թորոսյանը հայտարարեց՝ իբրև թե այդ մարդկանց մեկուսացրել են, բայց հաջորդ օրը համացանցից տեղեկացանք, որ շտապօգնության մեքենաները 57 հոգու մեկուսացնում են։ Ես չեմ հասկանում նաև, թե ի՞նչ է նշանակում ինքնմեկուսացվել։ Էջմիածնի ԲԿ-ի տնօրենն ասել է, որ բաժնի վարիչն ու ռենտգենոլոգը ինքնամեկուսացվել են։ Դրա իմաստը ո՞րն է, չէ՞ որ այդ մարդը տուն, ընտանիք ունի, կամ մինչև տուն հասնելը չէ՞ որ շփվել է այլ մարդկանց հետ»,- նշեց Ներսիսյանը՝ ընդգծելով՝ սրանք հարցեր են, որոնց ուշադրություն չի դարձվում։

Մենք փորձեցինք նաև կապ հաստատել «Մարտունի» ԲԿ-ի հետ՝ ճշտելու արդյոք մահացած կնոջը կորոնավիրուսի թեստ անցկացրել են, թե ոչ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։