Արտակարգ դեպք Երեւանում. Հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի
Երեւանում, մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 13։30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի երրորդ մատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ եւ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Վահե Հ-ն եւ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գագիկ Պ-ն։
Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Գայի պողոտայի եւ Լվովյան փողոցի խաչմերուկում նշված անձանց հետ վիճաբանություն է տեղի ունեցել, եւ Երեւանի բնակիչ՝ 47-ամյա Անդրանիկ Գ-ն դանակով հարվածել է Գագիկ Պ-ի գոտկատեղին, իսկ վիճաբանության ժամանակ Վահե Հ-ն փորձել է Անդրանիկ Գ-ի ձեռքից խլել դանակը, ինչի հետեւանքով էլ վնասվել է ձեռքը։
Ժամեր անց Նոր նորքի ոստիկանները Երեւան քաղաքի Կողբացի փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Անդրանիկ Գ-ին, ով ներկայացվել է հետաքննչական բաժանմունք։ Ոստիկանները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք դանակը։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել