Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Էջմիածնում կորոնավիրուսով վարակվածներից մեկը տաքսի ծառայության սեփականատեր է

Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջ ազգականը, որի մոտ նույնպես հաստատվել է վարակը, Էջմիածնում տաքսի ծառայություն ունի։ NEWS.am-ի տեղեկություններով՝  ընկերության գրասենյակը գտնվում է տղամարդու տան առջեւ՝  4 հարկանի շենքի առաջին հարկում։

Նախօրեին հատուկ պաշտպանիչ հանդերձանքով աշխատակիցները եկել, ախտահանել են շենքը։

Տաքսի ծառայությունն այսօր էլ աշխատում է։ Մենք զանգահարեցինք տաքսի ծառայության հեռախոսահամարով, մենեջեր ներկայացած անձը խուսափեց մեր հարցերին պատասխանել՝  նշելով, որ ինքը երկու օր է՝ ինչ աշխատում է, որեւէ բանից տեղյակ չէ։ Չպատասխանեց նաև այն հարցին՝ արդյոք աշխատակիցներից որևէ մեկը մեկուսացվել է, թե ոչ։

Նշենք, որ Իտալիայից վերադարձած Էջմիածնեցի կինը մասնակցել էր նշանադրության արարողության՝ առանց իմանալու, որ կորոնավիրուս է կրում։ Նրա մոտ վարակի հայտնաբերումից հետո մեկուսացվել էին նշանդրեքի մասնակիցները։ Դրանից հետո վարակը հաստատվել էր նաեւ կնոջ ամուսնու ու ազգականի մոտ։ Նախօրեին պարզվեց, որ նույն շրջանակից ևս երկու հոգու մոտ է հաստատվել վիրուսի առկայությունը։

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված է 15 անձ կա, նրանցից մեկի մոտ առկա է թոքաբորբ։