Կորոնավիրուսով վարակված կինը նշանդրեքի օրը վարսավիրանոց է գնացել հիվանդ վիճակում
Վարսավիրներն ու դիմահարդարը, որոնք սպասարկել են Իտալիայից վերադարձած՝ կորոնավիրուսով վարակված Էջմիածնեցի կնոջը մարտի 8-ին, մեկուսացված են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց նրանց գործընկեր վարսահարդարը։
«Երեքն էլ կին են, իրենց լավ են զգում, բայց մեկուսացված են Ծաղկաձորում։ Երբ եկավ մեզ, իրեն շատ վատ էր զգում, դիմակով էր։ Ինքը մինչեւ Իտալիա գնալն էլ է եկել, էլի վատ էր, գրիպ էր»,– ասաց նա։
Վարսավիրանոցում ախտահանման աշխատանքներ են արվել, այն հիմա էլ բաց է։
Նշենք, որ Իտալիայից վերադարձած Էջմիածնեցի կինը մասնակցել էր նշանադրության արարողության՝ առանց իմանալու, որ կորոնավիրուս է կրում։ Նրա մոտ վարակի հայտնաբերումից հետո մեկուսացվել էին նշանդրեքի մասնակիցները։ Դրանից հետո վարակը հաստատվել էր նաեւ կնոջ ամուսնու ու ազգականի մոտ։ Նախօրեին պարզվեց, որ նույն շրջանակից ևս երկու հոգու մոտ է հաստատվել վիրուսի առկայությունը։
Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված է 15 անձ կա, նրանցից մեկի մոտ առկա է թոքաբորբ։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել