Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Պետպատվերով ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործընթացում 14 մլն դրամի վնաս է հասցվել

ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքում գործող ատամնաբուժական ծառայություններ մատուցող փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համար հատկացված պետական միջոցների օգտագործման օրինականությունն ու հիմնավորվածությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

 

Պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության և տվյալ ՓԲԸ-ի միջև 2016, 2017 և 2018 թվականներին կնքվել են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր:

 Պայմանագրով ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախորդ տարի կատարված ստուգումների, ապա նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից դրանց առնչվող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2016 թվականին՝ թվով 88, 2017 թվականին՝ թվով 168, և 2018 թվականին՝ թվով 219 ամբուլատոր քարտում բացակայել են մատուցված ծառայությունները հիմնավորող գրառումները՝ կապված պացիենտների առողջության, զննման և ստոմատոլոգիական կարգավիճակի, ինչպես նաև բուժման գործընթացի հետ:

Ընկերության ղեկավարությունը այլ եղանակներով, մասնավորապես, օգտագործված դեղորայքի և անհրաժեշտ նյութերի ծախսի միջոցով, ևս չի հիմնավորել վերոնշյալ 475 դեպքով պացիետներին պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն մատուցած լինելու հանգամանքը:

Մինչդեռ Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն է ներկայացրել այդ 475 դեպքի համար փոխհատուցում ստանալու վերաբերյալ բովանդակային առումով կեղծ հաշվետվություններ, ինչի արդյունքում չհիմնավորված ծավալով ծառայությունների մատուցման դիմաց ընկերությանը պետական բյուջեից շուրջ 14 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական միջոցներ են հատկացվել:  

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ընկերության համապատասխան պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ակնհայտ կեղծ փաստաթուղթն օգտագործելու միջոցով իր կարգադրիչ լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետությանը շուրջ 14մլն ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: