Ուշադրություն. «Բարի Սամարացի» ընկերությունը կաշխատի հիգիենայի ուժեղացված ռեժիմի պայմաններում
«Բարի Սամարացի» ընկերությունը տեղեկացնում է, որ ՀՀ-ում արտակարգ իրավիճակ հայտարարելու պահից սկսած ընկերության լաբորատոր մեքենաներն, ամեն առավոտյան ժամը 7-ից 8-ը, արտադրամասում բժիշկների հետ կընդունեն ընկերության աշխատողներին: Նրանք արտադրամաս կտեղափոխվեն ընկերության ախտահանված մեքենաներով, աշխատանքի անցնելուց առաջ կստուգվի աշխատակիցների առողջական վիճակը, իսկ ընկերության լաբորատոր մեքենաներն օրվա ընթացքում կշրջեն բոլոր ֆիրմային խանութներում և կախտահանեն ողջ օգտագործվող գույքն ու կստուգեն վաճառողների առողջական վիճակը:
Բացի այդ, երկրում տարվող ըննդեմ կորոնավիրուսի տարածման միջոցառման շրջանակներում, ընկերությունն անվճար բժշկական դիմակներ և ալկոգելեր կբաժանի, իսկ մսամթերքի ողջ տեսականին կվաճառվի զեղչված գներով: Ընկերության տնօրինությունը վստահեցնում է, որ «Բարի Սամարացի» ընկերության կողմից արտադրվող ողջ մսամթերքն անվտանգ է, այն մինչ խանութներ առաքվելը լաբորատոր ստուգում է անցնում, էկոլոգիապես մաքուր է և անվտանգ:
Եթե վախենում եք, կամ ունեք մտահոգություններ, ապա կարող եք օգտվել վակուումային փաթեթավորում ունեցող ապրանքատեսակներից, հումապխտած տեսականուց կամ կիսաֆաբրիկատներից: Ընկերությունը հավաստիացնում է, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ այս ընթացքում աշխատում է խիստ լարված ռեժիմով և գործի է դրել լաբորատոր մեքենաների ողջ հզորությունը: Բացի այդ, արտադրամասն աշխատում է խստացված հիգիենայի և աշխատանքային ռեժիմով:
«Բարի Սամարացի» ընկերությունը մոտ 30 տարի լինելով ՀՀ-ում ամենաերկար տարիների կենսագրություն ունեցող մսամթերք արտադրող ձեռնարկությունը մշտապես, իր գործունեության հիմքում շեշտադրել է էկոլոգիապես մաքուր և անվտանգ մսամթերք արտադրելու կարևորությունը, և զերծ է մնացել կամայական հավելանյութերի օգտնագործումից, չի օգտագործում քաշ ավելացնող կամ շահույթ ապահովող հավելանյութեր, մարդու առողջությանը վտանգ սպառնացող գունանյութեր, համային ուժեղացուցիչներ, կամայական համային հավելումներ:
Այդ իսկ պատճառով, «Բարի Սամարացի» ընկերությունը մշտապես առանձնացել է իր գնային ու որակական հատկանիշներով և սահմանում է սպառման շատ կարճ ժամկետներ, ինչը փաստում է, որ ընկերության արտադրանքը զերծ է քիմիական հավելումներից, էկոլոգիապես մաքուր է, անվտանգ և արտադրության ընթացքում օգտագործում է բնական համեմունքներ:
Այլ կերպ ասած՝ «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքը ոչ միայն մաքուր է և անվտանգ, այլև օգտակար է ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների համար: «Բարի Սամարացի» ընկերությունը լինելով հանրապետության ամենահին մսամթերք արտադրող ընկերությունը մշտապես շատ բարձր է պահել իր անունն ու բարի համբավը և մսամթերքի շուկայում միշտ լինելով ոլորտի առաջատարը, միակ մսամթերք արտադրող ընկերությունն է, որն այս տարիների ընթացքում Հայաստանում հարյուրից ավելի մրցանակների է արժանացել ոչ միայն ԱՊՀ երկրներում, այլև Կովկասում համարվում է միակ ընկերությունը, որը եվրոպայի անվտանգ սննդամթերք արտադրողների միության անդամ է, որին անդամակցում է աշխարհի ընդամենը 5 ընկերություն:
Միջազգային չափանիշներով որակի գնահատման թեստերի արդյունքում «Բարի Սամարացի» ընկերությունը երկու անգամ գտնվել է լավագույն ընկերությյունների թոփ տասնյակում: Այդ թվում՝ անցյալ տարի, իշխանափոխությունից հետո 10-ից ավելի մրցանակներ է ստացել ինչպես համազգային, այնպես էլ այլ երկրների պետական բարձրաստիճան ղեկավարների կողմից:
Մասնավորապես՝ 2019-ին որպես ԱՊՀ-ում լավագույն մսամթերք արտադրող ընկերություն մրցանակ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, որը ընկերությանն է հանձնվել ՌԴ վարչապետի կողմից: Այս ամենը խոսում է այն մասին, որ ընկերությունը ջանք չի խնայում լավագույն արտադրանքով շուկայում առանձնանալու համար և շուրջ երեք տասնամյակ պետական հաստատությունների, այդ թվում՝ Կրեմլի միակ մատակարարն է: Բոլոր տեղական պետական և միջազգային լաբորատորիաները խորհուրդ են տալիս հետևել «Բարի Սամարացի» ընկերության գործունեությանը:
Ընկերությունն արտադրելով էկոլոգիապես մաքուր և անվտանգ սննդամթերք մշտապես զերծ է մնացել քիմիական ծագում ունեցող հավելումներից և երբեք գերշահույթ ստանալու քաղաքականություն չի վարել, իսկ եկամուտը ծառայեցրել է անապահով ընտանիքների, անազատության մեջ գտնվողներին, բանակին, ծերանոցներին ու մանկատներին, ինչպես նաև այն ընտանիքներին ձեռք մեկնելու համար, ովքեր ունեն օգնության կարիք: Մսամթերքի տեսքով օգնություն տրամադրելուց բացի ընկերությունը կանգնած է նաև երիտասարդների կողքին վճարելով նրանց ուսանողական վճարները: Անօթևանների և այլ կարիքավորների համար չի խնայում ոչինչ և ընդամենը փոքրիկ ժպիտ պարգևելու համար պատրաստ է անել ամեն ինչ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել