Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հասարակություն

Լոռու մարզի դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 1 մլրդ դրամի վնաս

Լոռու մարզի դատախազությունը 2019թ.  ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, մասնավորապես՝ մարզի դատախազության կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 146 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է 230 իրավախախտում, ինչը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը:

 

 Դրանց շրջանակներում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին նախազգուշացվել են  50 իրավաբանական և ֆիզիկական անձինք: Արդյունքում տարվա ընթացքում կամովին պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 50 մլն դրամ:

 Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հարկերի և պետական տուրքերի հետ կապված պարտավորությունների կատարման, պետական սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, կրթության և գիտության, բնապահպանության և ընդերքօգտագործման, էներգետիկայի և հատկապես փոքր էնեգրետիկայի մասին օրենսդրության, էներգետիկ անվտանգության գոտում կառուցված ապօրինի շինությունների հայտնաբերման, առողջապահության, քաղաքաշինության գործունեության և այլ ոլորտներ:

 Ուսումնասիրության արդյունքներով նաև պետական մարմիններին ներկայացվել է 29 հաղորդում՝ պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու վերաբերյալ: Բացի այդ, ուսումնասիրությունների արդյունքներից, հայտնաբերված խախտումների բնույթից ելնելով՝ համապատասխան պետական մարմիններին մի քանի միջնորդագրեր են ներկայացվել՝ պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման, այդ թվում՝ համապատասխան ոլորտները կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նախաձեռնելու նպատակով:

Նշված ուսումնասիրությունների ընթացքում դատախազների կողմից նախապատրաստված նյութերով դատարաններ են ներկայացվել ընդհանուր ավելի քան 155․5 մլն ՀՀ դրամի բռնագանձման պահանջով պետական շահերի պաշտպանության հայցեր, այն պայմաններում, երբ 2018 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության բնագավառներում հայցեր չեն հարուցվել։

Տարվա ընթացքում դատարաններում քննված հայցերով (ներառյալ նախորդ տարիներից փոխանցված) բավարարվել է ավելի քան 5․139․000 ՀՀ դրամի հայցապահանջ, իսկ մեկ հայցադիմումով ներկայացված հայցը՝ ընդհանուր 1․808․000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջով, կարճվել է` հաշվի առնելով, որ պատասխանողն ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված վնասը և հայց հարուցած դատախազը հրաժարվել է քաղաքացիական հայցից։

 Բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 5․139․000 ՀՀ դրամ:

 Բացի վերոնշյալը, մարզի դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 128 քրեական գործ, ինչը 28-ով գերազանցում է 2018թ. ցուցանիշը (100):

Հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 963․708․681 ՀՀ դրամ: Իսկ  քրեական գործերի շրջանակներում 2019 թ. վերականգնվել է մոտ 177․2 մլն. դրամ, որը շուրջ 2 անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը: Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ  տարբեր բնակավայրերում օտարման ոչ ենթակա օբյեկտները շուկայականից էականորեն ցածր գներով ապօրինի օտարելու, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի վարչական տարածքներում գտնվող մասնաճյուղերում ապօրինի ծառահատումներ կատարելու, անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, կապալառու կազմակերպությունների կողմից անորակ  շինարարական աշխատանքներ կատարելու և համայնքային միջոցները խարդախությամբ հափշտակելու, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, հանրակրթական ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձանց կողմից վատնման եղանակով առաձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու և բազմաթիվ այլ փաստերի առթիվ:

 Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում մարզի դատախազությունում հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 964 մլն ՀՀ դրամ: Միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, քննվող քրեական գործերի, ներկայացված հաղորդումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում 2019թ. ընթացքում վերականգնվել է ընդհանուր ավելի քան 184մլն ՀՀ դրամի վնաս: