ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թ. թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23.59-ը, ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: Մասնավորապես չեն գործելու՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես նաև այլ լիցենզիաներ տրամադրող ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները, անձնագրային և վիզաների վարչությունն ու ենթակա տարածքային ստորաբաժանումները (անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության շուրջօրյա +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին և /կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին):
ՀՀ ոստիկանություն




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ