Առիթ-անառիթ, ամեն ինչի մասին որպես վերջին ճշմարտություն խոսելը՝ հնացած հնարք
Ինչո՞ւ են իշխանությունները համաճարակի թեժ օրերին բոլոր ժամանակներում օրվա իշխանությունների երգը երգողների, ասեղը թելողների և վաղուց արդեն ժամկետնանց համարվող, բայց իրենց քաղաքական գործիչ մատուցողների հույսին մնացել:
Վերջին շրջանում նման վարքագիծ է սկսել դրսևորել նաև Ազատ Արշակյանը, որը երկար ժամանակ քաղաքական տանքիք փնտրելուց հետո, այդպես էլ չգտավ: Բայց, հիմա կարծես պատկերը փոխվել է և, հավանաբար, որոշ չափով նա կարողացել է տեղավորվել նոր իշխանությունների հովանոցի տակ: Հաճոյանալու առիթը բաց չթողնելով, իշխանամետ մամուլի միջոցով նա ժամանակ առ ժամանակ փորձում է իր հավատարմությունը ցույց տալ իշխանությանը:
Նման գործիչների համար, սովորաբար, արտահաստիքային ֆոնդեր են նախատեսվում, որոնք գումարի դիմաց պատրաստ են դառնալ այս կամ այն իշխանությունների խոսափողը: Կարծես նման գործելաոճ է որդեգրել նաև երբեմնի քաղաքական գործիչը, ով առիթ-անառիթ, գուցե նաև գումարի դիմաց, պատրաստ է պատվերով երգեր երգել այնպիսի հայտնի ու հզոր քաղաքական գործիչների մասին, ինչպիսին, օրինակ, Գագիկ Ծառուկյանն է:
Իրականում դժվար է լուրջ վերաբերվել մի մարդու, ով կարող է իրեն թույլ տալ մի ձեռքով լծվել ազգադավ Ստամբուլյան կոնվենցիան գովերգելով, մյուս ձեռքով իշխանությունների քայլերը քննադատողների վրա աջ ու ձախ ցեխ շպտելով: Հարց է ծագում, թե ո՞վ է Արշակյանին այնքան լիազորություն տվել, որ ամեն տեղ ու ամեն ինչից խոսի և այդ ամենը մատուցի որպես վերջին ճշմարտություն:
Անշուշտ, սա ժամկենտանց քաղաքական գործիչների ու կառույցների քաղաքական անկարողությունը թաքցնելու գործելաոճ է, որը, սակայն, այլևս չի կարող արդիական լինել, քանի որ յուրաքանչյուրի անցած ուղին ու հետագիծը արդեն իսկ խոսում է նրանց իրական կերպարի ու հնարավորությունների մասին:Ժամանակն է, որ այսօրինակ գործիչները գիտակցեն, որ նման գործելաոճը ոչ թե օգնում է երկրում կուտակված կնճռոտ հարցերը լուծել, այլ նոր կնճիռներ է առաջանում:
Ժամանակն է, որ հին, հոգնած ու հասարակությանը հոգնեցրած անձինք անցնեն պատվավոր հանգստի, խնայեն թե՛ իրենց և թե՛ հասարակության նյարդերը:
Արտակ Գալստյան




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան