ՀՀ նախագահն ստորագրել է տիեզերական գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող փաթեթը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 26-ին ստորագրել է «Տիեզերական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, որով, մասնավորապես, կարգավորվում են Հայաստանում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ տիեզերական տեխնիկայի արտադրության, վերանորոգման, արդիականացման, այդ տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների, փորձարկումների իրականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների ընդունման և մշակման հետ կապված հարաբերություններն ու սկզբունքները:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը բազմիցս է հանդիպումներ ունեցել ավիացիոն և աերոտիեզերական արդյունաբերության մեջ խոշոր ներդրում ունեցող համաշխարհային հայտնի ընկերությունների, գիտական հաստատությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, մշտապես նշելով, որ Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից հայտնի է այս ոլորտում իր գիտական ներուժով ու փորձառությամբ և այսօր էլ ունի համապատասխան գիտահետազոտական պոտենցիալ՝ հնարավոր համագործակցություն ծավալելու համար:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ