Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն` ըստ մարզերի. 329 վարակվածներից 151-ը Երեւանից է
ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից քանիսը որ մարզից են:
Մասնավորապես, այս պահի դրությամբ 329 վարակվածներից 151-ը Երեւանից է, ինչը կազմում է վարակվածների շուրջ 46 տոկոսը:
Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, որտեղ վարակվածների թիվը 57 է, իսկ Արարատի մարզում՝ 56:
4-րդ տեղում Արմավիրն է (52 պացիենտ), հաջորդում են Շիրակը (5), Արագածոտնի մարզը (4), իսկ Լոռիում եւ Սյունիքում գրանցվել է 2-ական պացիենտ:
Տավուշում, Գեղարքունիքում եւ Վայոց Ձորում կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ մարտի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 329 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 1625 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 300 անձ:
Ապաքինվել է 28 անձ: Մեկ պացիենտ մահացել է:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ