Կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը փակ դագաղով են հուղարկավորելու
Հայաստանում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջ հուղարկավորությունը կատարվելու է համաճարակաբանական ցուցումներով:Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:
«Նրան փակ դագաղով են հուղարկավորելու»,- ասաց Լիլիթ Բաբախանյանը` հավելելով, որ տեղյակ չէ, արդեն հուղարկավորել են, թե` ոչ:
Լիլիթ Բաբախանյանը նշեց, որ հուղարկավորության ժամանակ պահպանվելու են արտակարգ դրության սահմանած բոլոր կանոնները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 26-ին, Հայաստանում կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել:
Հիշեցնենք, որ կինը բուժում էր ստանում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Նա ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ուղեկցող հիվանդությունների պատճառով էլ հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ