«Փաստորեն երեխաներին ցրելու համար ուղարկում եք դպրոց». Փաշինյանը զանգում է պատահական քաղաքացիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում այսօր՝ մարտի 28-ին շարունակել է զանգել պատահական հեռախոսահամարների եւ զրուցել քաղաքացիների հետ:
Առաջին զանգին երիտասարդ կին պատասխանեց, ով նշեց, որ տանը միայն ամուսինն է աշխատում, որը սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված հիմա տանն է. «Հավաքած գումար ունենք, հիմա դա ենք ծախսում: Լրիվ ուրիշ նպատակով էինք հավաքել, բայց դե հիմա ծախսում ենք: Դեռ երկու շաբաթ կդիմանանք: Գնունի առեւտրի շուկայում է աշխատում: Միայն ամուսինս է դուրս գալիս գնումն անելու եւ վերջ»,-ասաց կինը:
Նա տեղեկացրեց, որ ամուսնուս ընկերների ծնողներն են վարակվել կորոնավիրուսով, աղբյուրը եղել է Նորագավիթի կարի արտադրամասը:
Հարցին, թե երեխաները տանը դաս անում են, կինը պատասխանեց, որ դասերը հեռավար ձեւով կազմակերպում են, ինչից րենք շատ հոգ ենք:
«Կարո՞ղ է դպրոցները փակենք, էդպես դասերը անեն»,- կատակեց Փաշինյանը, ինչին կինն արձագանքեց, որ էդ դեպքում իրենք դժվարության առաջ կկանգնեն, որովհետեւ տանը երեխաներին պահել է պետք:
«Փաստորեն երեխաներին ցրելու համար ուղարկում եք դպրոց»,-կրկին կատակեց Փաշինյանը:
Նշենք, որ վարչապետը երեկ նույնպես պատահական հեռախոսահամարներով զանգել է քաղաքացիներին: Նա նշել է, որ դա օգնում է խնդիրներն ավելի լավ հասկանալ, տնտեսական, սոցիալական աջակցության փաթեթների ձեւավորման գործում ավելի ճշգրիտ լինելու հարցում:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ