Որոշ դիտորդների շրջանում կորոնավիրուսի նախնական ախտորոշումից հետո «Ականատեսը» չի մեկնի Արցախ
«Ականատես» դիտորդական առաքելությունը որոշել է վերանայել 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկելու իր պլանները՝ հաշվի առնելով COVID-19 նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը։ Այս առնչությամբ տարածված հայտարարությունում ասվում է.
«COVID-19-ի տարածման միտումներն աշխարհում, ինտենսիվորեն աճող տեմպերը Հայաստանում, վարակի քողարկված ու անկանխատեսելի դրսևորումները, այդ թվում՝ նաև նախնական ախտորոշումը մի խումբ դիտորդների շրջանում, որոշների մեկուսացումը և այլոց հրաժարումը՝ ստիպում են «Ականատես» առաքելությանը վերակազմակերպել իր աշխատանքները և Հայաստանից դիտորդներ չուղարկել Արցախ՝ հնարավորինս նվազեցնելու ընտրական գործընթացներում մարդկային խոշոր խմբերի շփումներով ու ինտենսիվ հոսքերով պայմանավորված ռիսկերը և կանխելու դրանց հնարավոր հետևանքները Արցախի, հետևաբար՝ նաև Հայաստանի անվտանգային իրավիճակի համար։
«Ականատես» դիտորդական առաքելությունը 2020 թվականի մարտի 31-ի Արցախի համապետական ընտրությունների դիտարկումը կիրականացնի հիմնականում իր արցախյան գործընկերների միջոցով։ Դիտորդները հրահանգավորված են իրենց աշխատանքներում խստորեն պահպանել ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացվող անվտանգության պահանջները։
Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ներկայիս պայմաններում ընտրությունների իրականացումը ողջամիտ չէ։
Նախընտրական քարոզարշավը ժամկետից շուտ ընդհատվել է, մինչդեռ այն կարող էր փաստացի ազդել ընտրությունների արդյունքների վրա, չնայած այն հանգամանքին, որ առաքելության կողմից նախընտրական քարոզչության դիտարկումն արդեն իսկ բացահայտել էր քաղաքական ուժերի կողմից տնօրինվող ռեսուրսներով պայմանավորված անհավասար ու անարդար մեկնարկային պայմանները։
Ենթադրում ենք, որ ընտրողների մի ստվար զանգված ազատորեն չի կարողանալու մասնակցել քվեարկությանը, քանի որ, թեև ոչ քաղաքական ուժերի կամ վարչական ռեսուրսով պայմանավորված, կաշկանդված է լինելու մարդաշատ վայրում գտնվելու և այլ անձանց հետ շփվելու մտահոգություններով։ Հեռավորություն պահպանելու արդյունքում դիտորդները և ԶԼՄ-ներկայացուցիչները չեն կարողանալու ազատ տեղաշարժվել և պատշաճ իրականացնել իրենց գործառույթները, իսկ առանձին դեպքերում՝ նկատել որոշ ընտրախախտումներ։
Համարում ենք, որ ցանկացած ժողովրդավար իշխանություն պետք է շահագրգիռ լինի իր քաղաքացիների անվտանգությամբ, ինչպես նաև ձևավորվող օրենսդիր ու գործադիր մարմինների լեգիտիմությամբ։ Ծայրահեղ ռիսկային իրավիճակում ամեն գնով ընտրություններ կազմակերպելու մղումը հարցականի տակ է դնում դրա իրական նպատակը և գործընթացների օրինավորությունը»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ