Նախարարությունը ներկայացնում է Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված նախագծերի դրամաշնորհների մրցույթի մանրամասները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով հայտարարված դրամաշնորհների մրցույթի մանրամասները։
Դրամաշնորհներ են ստանալու նորարարական և արդյունավետ լուծումներ առաջարկած ընկերությունների նախագծերը`22 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով։
Մասնակից հայտերի գնահատումը իրականացվելու է 2 փուլով։ Առաջին փուլով գնահատվելու է նախագծի օգտակարությունն ու իրագործելիությունը։ Հաջորդ փուլ են անցնելու հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած 15 նախագծերը։ Գնահատման չափանիշների և մեխանիզմի վերաբերյալ մանրամասներ ներկայացված են նախարարության կայքէջում:
Մրցույթի ավարտին լավագույն հինգ նախագծերը ներկայացրած ընկերություններին գաղափարների իրագործման նպատակով տրամադրվելու են՝ համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհներ:
Հայտեր հնարավոր է ներկայացնել առցանց մինչև ս․թ․ ապրիլի 3-ը՝ ժամը 24։00-ը հետևյալ հղումով:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ