Քեզ շա՜տ եմ սիրում, Արի. Լևոն Արոնյանի կինը կրկին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոլիի առողջական վիճակը վատացել է, թոքերի հետ կապված խնդիրների պատճառով նա կրկին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այս մասին գրել է Sputnik Արմենիան:
ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց առավել մանրամասն տեղեկություն ստանալ «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որտեղ գտնում է Արիանան: Սակայն մեզ հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ռոբերտ Կուրղինյանը նշեց՝ Արիանայի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն հայտնել չի կարող, քանի որ վերջինիս ամուսնու հետ պայմանավորվել են, որ տեղեկություններ կարող է հաղորդել միայն նրանց գրասենյակը:
Արիանա Կաոլիի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև նրա ընկերուհին՝ Անի Դավիթը. «Ես տեսնում եմ որոշ սխալ տեղեկություններ Arianne Caoili- ի մասին: Խնդրում եմ՝ մի՛ կիսվեք նրա առողջական վիճակի մասին տարածվող կեղծ տեղեկություններով: Նա դեռ գտնվում է հիվանդանոցում և հույս ունեն, որ շուտով կապաքինվի: Խնդրում եմ աղոթել նրա և նրա արագ վերականգնման համար: Անհամբեր սպասում եմ, որ հաջորդ գրառումս լինելու է այն մասին, թե ինչպես է նա լքում հիվանդանոցը... Քեզ շա՜տ եմ սիրում, Արի»,- գրել է Արիանայի ընկերուհին:
Նկատենք, որ Արիանայի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարների մեկնաբանություններում օգտատերերը աղոթում ու առողջություն են մաղթում նրան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արիանան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր վիրաբուժական բաժանմունք:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ Արոնյանի կինը «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր բետոնե հենասյանը: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել էին կնոջը դուրս բերել ավտոմեքենայից: Արիանա Կաոլին ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և ուներ ստորին վերջույթների կոտրվածքներ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ