Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժամը 23.59-ը
Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Արցախի Հանրապետության քաղաքացիները ՀՀ–ից Արցախ կարող են վերադառնալ մինչև 2020 թվականի ապրիլի 2–ի ժամը 23:59–ի ժամանակահատվածը, քանի որ դրանից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանության կողմից կսահմանափակվի։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»–ի պաշտոնական էջը։
«Հաշվի առնելով ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները (կապված նոր կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածման վտանգի հետ)՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև 2020 թվականի ապրիլի 2-ի ժամը 23.59-ի ժամանակահատվածը, քանի որ դրանից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանության կողմից կսահմանափակվի:
Նշված սահմանափակումից բացառություն են կազմում ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ բեռնափոխադրումներ իրականացնող անձինք, ովքեր կարող են սահմանված կարգով «Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք» և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում ՀՀ տարածքում տեղաշարժվել (ինչպես նաև սահմանային հսկիչ կետերով անցնել) նաև ապրիլի 2-ից հետո»,– նշված է հայտարարությունում։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ