Ապրիլյան պատերազմում վիրավորված սերժանտի բուժումը կիսատ է մնացել. նա վիրավորված է պետությունից
Ապրիլյան պատերազմում ողնաշարի վնասվածք ստացած Հայկ Սեխիլյանի բուժումը կիսատ է մնացել, նա դեռ հենակներով է քայլում: NEWS.am-ի հետ զրույցում Հայկը պատմեց, որ նախորդ տարվա նոյեմբերին է Գերմանիայից վերադարձել, որից հետո մեկ ամիս անց նորից պետք է վերադառնար բուժումն ավարտելու համար, սակայն մինչեւ հիմա պետական մարմինները չեն աջակցումը սերժանտին բուժումն ավարտելու համար:
«Դեկտեմբերին պետք է վերադառնայի Գերմանիա, որ ոտքիս մեջ ապարատ դնեին, որպեսզի կարողանայի քայլել, հետո տոները ընկան արանքում, ասացին հունվարից հետո կլինի ու մինչեւ հիմա սպասում եմ»,-ասաց Սեխիլյանը` հավելելով, որ սարքավորումը, որը պետք է տեղադրվի, արժի 13 հազար եվրո, դրան գումարած ճանապարհածախսը եւ երկշաբաթյա կեցությունը:
Գերմանիայում բուժվելուց հետո Հայկի մոտ դադարել էին մեջքի ցավերը, բայց հիմա նորից ցավեր ունի, քանի որ ուշացնում է բուժման վերջնական փուլը:
«3 տարի մեջքի ահավոր ցավեր ունեի, դրանք Գերմանիայում բուժում ստանալուց հետո անցան, բայց հիմա նորից են սկսել, որովհետեւ իրենք էլ ասացին, որ եթե այդ ապարատները չտեղադրվեն, նորից ցավեր եմ ունենալու: Այդ ապարատները բժշկության մեջ նորություն է, եւ իմ օգտագործելուց եւ ապաքինվելուց հետո դա կտայի պետությանը, որ մեկ հիվանդի համար օգտագործվի»,-ասաց նա:
Հայկն այժմ հենակներով է տեղաշարժվում եւ սպասում լավ լուրի առողջապահության նախարարությունից:
Հայկը չի սիրում հիշել, թե պատերազմը ոնց սկսվեց, ասում է` ամեն անգամ հիշելիս, շատ խորը ցավ է ապրում:
«Ես ատելությամբ չեմ լցվել, իմ կյանքը նույն հունով ընթանում է, ուղղակի վիրավորված եմ պետության վերաբերմունքից, թեկուզ իմ առաջին մեկնելը Գերմանիա այդքան պետք չէր բարձրաձայնվել, բոլորն էլ գիտեին իմ խնդիրների մասին: Ես պահել եմ իմ երկրի սահմանները, ես իշխանության համար չեմ արել, իմ ժողովրդի համար եմ կռվել, շարունակել եմ իմ նախնիների գործը, ուղղակի պետք չէր նման կերպ վարվել իմ նման մարդկանց հետ»,- ասաց նա:
Չնայած, որ Հայկը դեռ հենակների վրա է, սակայն շարունակում է ծառայությունը Զինված ուժերում եւ երազում է ոտքի կանգնելու եւ շարք վերադառնալու մասին:
«Թեկուզ այս վիճակում էլ, եթե պատերազմ լինի, ես պատրաստ եմ մասնակցել, իմ ուժերի չափով»,- հավելեց նա:
Նշենք, որ պայմանագրային սերժանտ Հայկ Սեխլիյանը վիրավորվել է 2016 թվականի ապրիլի 4-ին Արցախի Թալիշ գյուղում մարտական առաջադրանք կատարելիս։ Վնասվել էր նրա ողնաշարը։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ